Պարզվում է, որ ճարպերը կարելի է այրել առանց ջանք գործադրելու` պարզապես լոգանք ընդունելով: Հետազոտությունը, որին մասնակցել են յոթ կամավորներ, ցույց է տվել, որ 40 С ջերմաստիճանի ջրի մեջ մեկ ժամ մնալուց հետո օրգանիզմը 140 կիլոկալորիա է կորցնում:
Այդքան կիլոկալորիա այրելու համար շատերը մեծ ջանքեր են գործադրում, իսկ ոմանք էլ մարմնամարզությամբ են զբաղվում: Պետք է առնվազն 30 րոպե վազեք, որ կարողանաք այդքան կիլոկալորիա այրել:
Սակայն, բացի ճարպերը այրելուց, տաք լոգանքը ևս մեկ առավելություն ունի, այն նվազեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ:
Մեկ ժամվա տաք լոգանքից հետո արյան մեջ շաքարի առավելագույն 100% պարունակությունը նվազում է 10%-ով:
Այսպիսով կարելի է, հաճելին օգտակարի հետ համատեղելով, ազատվել անցանկալի կիլոկալորիաներից և օրգանիզմի համար անցանկալի շաքարի պարունակությունից: