Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աշխաբադում ճաշի ժամանակ զրուցել են Արցախի հարցի շուրջ
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` հոկտեմբերի 11-ին, մասնակցել է Թուրքմենստանի նախագահի կողմից կազմակերպած ճաշին, որի ժամանակ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին NEWS.am-ին ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Անդրադարձել են Արցախի հակամարտության շուրջ ստեղծման իրավիճակին, վերջին հայտարարություններից հետո որոշակի լարվածության մեղմման քայլերին, առաջիկա միջոցառումներին և շփումներին»,- հայտնեց վարչապետի խոսնակը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։ Վարչապետի աշխատանքային այցն ավարտվել է, նա այսօր կվերադառնա Երեւան։