Մի հատ էլ հակակարկտային շոկոլադ պետք է արտադրել. Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Պետք է հակակարկտային շոկոլադ էլ արտադրել։ Այսօր՝ հոկտեմբերի 12–ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում կատակով ավստրիահայ գործարարին դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերցնելով «քավոր», «զոքանչ» գրություններով շոկոլադները՝ վարչապետը կատակելով հարցրեց. «Սրանք նո՞ր են, ամենաշատը «զոքա՞նչ» է վաճառվում»։

Եվ կատակին ի պատասխան գործարարն ասաց. «Այո, բայց բիբարով»։

Գործարարը բողոքեց, որ ամենաքիչը վաճառվում է «Sorry» գրությամբ շոկոլադները, վարչապետն էլ հուսադրեց, որ ընթացքում ավելի ու ավելի շատ կվաճառվի. «Հեղափոխության մեկնարկից հետո ոչ ոք չի հաշվել, բայց երեւի վարչապետ ընտրվելուց հետո մի հազար անգամ ներողություն եմ խնդրել տարբեր առիթներով. դա նորմալ բան է։ Կարծում եմ՝ այս բառը հեղափոխության հաջողությունների մեջ է, որովհետեւ երբ ճանապարհ էինք փակում եւ մարդկանցից սկսում էինք ներողություն խնդրել, որ իրենց այդ անհարմարությունը պատճառում ենք, իրենց վերաբերմունքը փոխվում էր։ Երբ իրենցից բարձրախոսով ներողություն էի խնդրում, մթնոլորտն էր փոխվում։ Այնպես որ սրա վաճառքի ծավալները պետք է ավելացնել։ Լավ կլինի, որ քաղաքացիները պայուսակում ունենան։ Մեզ համար դժվար է դա արտասանել, դե կովկասյան… դրա համար պետք է գրպանում ունենալ եւ ցույց տալ»։

Գործարարը մի զավեշտալի պատմություն պատմեց վարչապետին, երբ եկել էր առաջին անգամ Հայաստան եւ գնում էր Աշտարակ՝ գրանցելու ֆիրման. «Երբ Երեւանից գալիս էի դեպի Աշտարակ, որ գրանցենք ֆիրման, տաքսու վարորդին ասում եմ՝ ինչ լավ է, ծառերը ծաղկել են։ Նա ինձ կոպիտ ասաց՝ հեսա կարկուտը կգա ու սաղ կքանդի»։

Պատմությունից հետո ծիծաղ հնչեց, որից հետո Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց շոկոլադների անվանումների մեջ ավելացնել նաեւ՝ հակակարկտային շոկոլադը։

Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ․ «Փաստ» Օրվա խորհուրդը 1,5 մլրդ դրամ՝ Ադրբեջանից բռնի տեղահանված բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար. «Փաստ» Լրացուցիչ խոչընդոտներ գիտնականների համար. առկա են չպարզաբանված շատ մտահոգություններ. «Փաստ» Միրգն ու բանջարեղենը թանկացել են, անմասն չեն մնացել նաև առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ. «Փաստ» Քանի դեռ ապավինում են պոպուլիզմին, վարկանիշն էլ շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» «Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը. «Փաստ» Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. «Փաստ» Ելույթ, որը շարունակություն կունենա. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ Սիրիայում ռուսախոս զինվորականները դաժանորեն սպանել են սիրիացու. Կրեմլը հերքում է (տեսանյութ) Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Վարչապետի որոշմամբ կստեղծվի Կանանց հարցերով խորհուրդ ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ՝ Երեւանի կենտրոնում «Պատվեր չեմ տվել, Կամո Փիրուզյանին կյանքում չեմ տեսել». «Ալավերդցի Վահագնը» կմնա կալանքի տակ
website by Sargssyan