«2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է». Փաշինյանը կոչով դիմել է տաքսիստներին ու պատահական անցորդներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է փաստին, որ booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսպիսով, booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում:

Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաեւ խոշոր բիզնեսի համար:

Եւ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ:

Հ.Գ. Երեւան եկող զբոսաշրջիկները իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելում են մարզեր: Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաեւ մարզերին, գյուղերին: Այսօր այնպիսի գյուղերից ենք զբոսաշրջիկների այցերի մասին տեղեկություններ ստանում, որոնք չունեն ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք: Զբոսաշրջիկները հաճախ մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում՝ ուղղակի անտառներում կամ դաշտերում զբոսնելու համար»:

 
«Հեղափոխակարգ խորամանկ , բայց պրիմիտիվ աղվեսների» վերնախավը նախընտրեց պոպուլիզմը, որը համեմվեց քարոզչական, քաղաքական և ֆինանսական համադրություններով, խորամանկությամբ և ստերի մեծ չափաբաժնով․ Վլադիմիր Մարտիրոսյան Ժամանակին բավականին մենաշնորհային էր բանանի շուկան․ ի՞նչ պատկեր է այսօր․ Ալեքսեյ Սանդիկով (տեսանյութ) «Չե՞ք ամաչում». վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին Ծեծկռտուք Երեւանում՝ ՃՈ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ. կան բերման ենթարկվածներ, 1 անձ ձերբակալվել է. 168.am Սթափվե՛ք, մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Վառ երևակայություն է պետք հասկանալու համար, թե ոնց է դիմակի գինը հասնում 220 դրամի․ Արարատ Միրզոյան (տեսանյութ) ԱԱԾ տնօրենն ազատման դիմում չի գրել․ ԱԱԾ-ն ու վարչապետի խոսնակը հերքում են Նոր ռեկորդ. Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 452 մարդ. կա 6 մահ, ապաքինվել է 81-ը ««Իմ քայլը»-ի իշխանության գալուց հետո երկիրը հայտնվել է ներքին և արտաքին քաղաքական մեկուսացման մեջ» Սեւան ելումուտը սահմանափակվում է. պարետի նոր որոշումը Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամիներին առանց մեկ փամփուշտ իսկ արձակելու Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ ՄԻՊ-ը հաստատում է. ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ Աշխարհում ամենախորը հանքը փակվել է COVID-19-ով մասսայական վարակվելու պատճառով Թունիսում զբոսաշրջային սեզոնը կարող է վերականգնվել հուլիսից Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 135 701-ի․ IRINN Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն Թորոսյան
website by Sargssyan