Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել
ՀասարակությունՀոկտեմբերի 13-ին Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու կասկածանքով առավոտյան հինգին մոտ Բաշինջաղյան փողոցում կայանված «Նիսան» մեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել Դավիթաշենի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է 20 հազար դրամ անվանական արժեքով նույն սերիայի ու համարի ինը թղթադրամ: