Կարեն Ասլանյանի 26-ամյակի անակնկալը, խնջույքն ու հայտնի հյուրերը
LifestyleԵրգիչ, դերասան Կարեն Ասլանյանն օրերս նշել է ծննդյան 26-ամյակը։ Տարեդարձի առթիվ Կարենը մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել նաև դերասանի հայտնի ընկերները։
Կարենի տարեդարձը սկսվել է կեսգիշերին՝ ընկերների անակնկալով, որի մասին դերասանը պատմել է Ինստագրամի իր հետևորդներին՝ գրելով․ «Գիշերը «գլխիս սարքել» էին, իբր Էրիկ Ասլանյանը (եղբայրը) վթարի է ենթարկվել ու էլ չասեմ, թե ինչեր։ Երբ բոլորը մտան ներս, Էրիկին չնկատեցի, հետո նրան տեսնելով՝ հասկացա, որ ամեն բան սուտ էր և դա դարձավ իմ ամենամեծ նվերը»։
Արդեն տարեդարձի խնջույքին Կարենը հյուրերին անակնկալ է մատուցել երաժշտական պրեմիերայի տեսքով։ Ավելի ուշ կատարողն Ինստագրամի իր էջում հրապարակել է երաժշտական հոլովակն ու հայտնել, որ այն լսարանին կներկայացնի շուտով։
Նյութի աղբյուր՝ tert.am