7 նշան,որ տղամարդը թքած ունի քո վրա
LifestyleՆա հիշում է քո մասին վերջին վայրկյանին: Դու նրա համար առաջին տեղում չե՛ս: Եվ ընդհանրապես նա հիշում է քո մասին այն ժամանակ, երբ պարզապես այլ բան չունի անելու: Վերջին տարբերակ. պարզ և հասկանալի:
Դուք միայն սեքսով եք զբաղվում: Եթե ողջ կյանքի համմար իրական հարաբերություններ ես ուզում, ապա հարկավոր է հիշել, որ դրանց հիմքում պետք է սեր լինի: Բայց եթե նկատում ես, որ նա ավելի շատ մարմնովդ է հետաքրքրված, քան սիրովդ, ապա իմացիր՝ դու նրան այնքան էլ պետք չես: Ինքդ ես հասկանում, թե ինչ է նրան պետք:
Նա չի ծանոթացնում քեզ իր կյանքի կարևոր մարդկանց հետ: Նա չի փորձում քեզ իր կյանքում պահել: Ուստի, շատ չի էլ մտածում քո ու ձեր հարաբերությունների մասին: Դու այնքան կարևոր չես նրա համար, որպեսզի քեզ ծանոթացնի իր կյանքի իսկապես կարևոր մարդկանց հետ:
Նա չի փորձում քեզ երջանկացնել: Նա չի ուզում ձեր հարաբերությունների համար ջանք գործադրել: Դու կա՞ս, շատ լավ է, չկա՞ս, էլի ոչինչ:
Նա չի հետաքրքրվում քո կյանքով: Նա քեզ հարցեր չի տալիս քո կյանքի, հետաքրքրությունների մասին: Չի փորձում քեզ լավ ճանաչել: Նրա համար իրականում միևնույն է, թե դու ինչպիսին ես իրականում: Կարևոր չէ, թե ինչպիսի մարդ ես դու, նրա համար այլ՝ ավելի կարևոր բաներ կան:
Նա չի խոսում ապագայի մասին: Խոսքը չի գնում հարաբերությունների սկզբում ապագայի մասին խոսելու մասին, բայց եթե դուք բավականաչափ ծանոթ եք և շարունակում եք ձեր հարաբերությունները, ապա դրանք, ի վերջո, պետք է հանգուցալուծում ունենան:
Նա խուսափում է լուրջ խոսակցություններից: Նրանք դրանք պետք չեն: Նրան հետաքրքիր չեն ո՛չ քո մտքերը, ո՛չ քո տեսակետները:
Շարունակությունն՝ այստեղ