Մարզպետարանը գովազդում է «Ռեստարտին». «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության հետ կապված մի ուշագրավ դրվագ հայտնվեց նախօրեին։ Պարզվում է՝ «Ռեստարտը» մարզային տարածքներում նոր համալրումներ կազմակերպելու համար օգտագործում է նաև վարչական լծակները, ավելի կոնկրետ՝ մարզպետարանների ֆեյսբուքյան էջերը։
Օրինակ՝ նախաձեռնության գործունեության հետ ծանոթանալու և հետագայում նաև անդամակցելու համար Լոռու մարզպետարանի պաշտոնական էջում տեղադրված է հետևյալ գրառումը.
«Եթե երիտասարդ ես և ցանկանում ես փոփոխություններ իրականացնել քո համայնքում, ապա դու կարող ես լինել #ReActvism_Young_Leaders_Club-ի 15 անդամներից մեկը։
Երիտասարդական թիմի մասին տեղեկություն ստանալու և մրցույթի հայտ ներկայացնելու համար՝ անցեք հղումով»:
Հղումը, հասկանալի է, «Ռեստարտի» ՖԲ էջն է: Հետաքրքիր է, Լոռու մարզպետարանը այլ ՀԿ-ների համանման նախաձեռնություններին ևս սիրահոժար տե՞ղ է տալիս իր պաշտոնական էջում...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում