Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան «Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ» Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ» Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ» Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»


Հնա­րա­վոր չէ հան­րու­թյա­նը անընդ­հատ կե­րակ­րել ին­ֆոր­մա­ցի­ոն հոս­քե­րով. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բնակչության շրջանում մեծ հույսեր արթնացան, թե նոր իշխանություններին հաջողվելու է ապահովել երկրի սրընթաց զարգացումը, սակայն նույնիսկ մեկուկես տարի անց էլ նշված զարգացումը տեսանելի չէ։

Քաղաքացիների մոտ հույսերն արթնացրել էր Փաշինյանը իր հայտարարություններով, թե իր պաշտոնավարման արդյունքում պետբյուջե մուտք են արվելու պետությունից գողացված միլիարդավոր դոլարները, արդյունքում բարելավվելու է բնակչության սոցիալական դրությունը և այլն։ Վերջինս նաև խոստացել էր ներդրումային բում ապահովել ու վերացնել մենաշնորհները։ Ավելին, ասել էր, թե կախարդական փայտիկ ունի:

Եթե Փաշինյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում քաղաքացիները մեծ եռանդով էին հետևում կառավարության գործունեությանը, ապա վերջին շրջանում իրավիճակի փոփոխություն է նկատվում։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ կառավարությունը փորձում է գունավոր ակնոցներով ներկայացնել երկրում առկա իրադրությունը։

Այս նպատակի համար իշխանության կողմից բնակչությանը հրամցվում է ինֆորմացիոն փուչիկ, որի նպատակը քաղաքացիների ուշադրությունը իրական և կարևոր նշանակություն ունեցող խնդիրներից շեղելն է։ 

Թերևս սրանով է պայմանավորված, որ հանրային լայն քննարկման առարկա են դառնում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարբեր աղմկահարույց քրեական գործերի հարուցումը, օրհներգի կամ զինանշանի փոփոխության թեման, Փաշինյանի արած սելֆիները, փոքր նշանակություն ունեցող տարբեր հանդիպումները, փառատոնները և այլն։

Ցանկացած փոքր ու միջին ձեռքբերում, որին հասնելու համար կառավարության կողմից հատուկ ջանքերի գործադրում պետք չէ, Փաշինյանը գունազարդված ձևով, 100 փաստերի կամ այլ ձևաչափով հրամցնում է հանրությանը։ 

Այնինչ նախկինում էլ են եղել այդպիսի հարյուրավոր, գուցե նաև հազարավոր ձեռքբերումներ, ուղղակի դրանց մասին շատ չի խոսվել։

 

Իսկ ինչ վերաբերում է ձախողումներին, ապա իշխանությունները նախ և առաջ փորձում են դրանցում մեղադրել նախկիններին՝ նշելով, թե այդ խնդիրները գալիս են նախորդ կառավարություններից, և իրենք ամեն ինչ անելու են իրավիճակը շտկելու ուղղությամբ և այլն։ 

Շարունակվում է կիրառվել նաև այն հնարքը, թե ռևանշիստները դավադրություն են նախաձեռնել և չեն թողնում, որ կառավարությունը զարգացնի երկրի տնտեսությունը։

Լուրջ խնդիր է նաև այն, որ չնայած հանրության ուշադրությունը շեղելու կառավարության ջանքերին, մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել կառավարության կողմից պետբյուջեի գումարների վատնման թեմաներին, որոնցից են, օրինակ՝ կառավարության ներկայացուցիչների և պատգամավորների գործուղումների և այցելությունների համար ճոխ և անհիմն ծախսերի կատարումը, 2 միլիոն դոլարով կառավարական առանձնատան հիմնանորոգումը, վերջերս 48 մլն 900 հազար դրամի հատկացումը Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը, հատուկ չվերթվ ԱՄՆ մեկնելը և այլն։ 

Այնինչ, երբ Փաշինյանը և իր գլխավորած ուժը ընդդիմադիր էին, այն ժամանակվա իշխանություններին էին մեղադրում վատնումների մեջ։

Կառավարության կողմից կիրառվող հնարքներից մեկն էլ խնդրահարույց հարցերից խուսափելն է, կամ դրա մասին ցուցանիշներ չտրամադրելը։ 

Ստացվում է, որ Փաշինյանը մի կողմից՝ սելֆիների և ուղիղ եթերների միջոցով փորձում է ցույց տալ, թե կառավարությունը թափանցիկ է հասարակության համար, սակայն մյուս կողմից՝ հասարակությունից գաղտնի են պահվում այն ցուցանիշները, որոնք կառավարության օգտին չեն։ 

Օրինակ՝ Փաշինյանը կարող է կառավարության նիստում և ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալ թանգարաններ այցելությունների աճի ցուցանիշին, սակայն կառավարությունը չի հրապարակում ներդրումների, արտագաղթի, համադրելի գներով արտահանման, երկրից կապիտալի արտահանման թվերը։ 

Իրականում հնարավոր չէ բնակչությանն անընդհատ կերակրել միևնույն ինֆորմացիոն հոսքերով և առկա խնդիրները պահել թաքնված վիճակում, քանի որ այդ պրոբլեմները ժամանակին լուծում չստանալու արդյունքում պայթելու են՝ իրենց բացասական հետևանքներով։ 

Օրինակ՝ երբ թաքցնում են արտագաղթի ցուցանիշները և քայլեր չեն ձեռնարկում, որ այն դադարի, դրանով նպաստում են արտագաղթի ավելացմանը, և մի օր ստիպված են լինելու ընդունել, որ այդ խնդիրը կա։ 

Այս հարցում տեղին է բերել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի խոսքերը, թե «հնարավոր է մշտապես խաբել ժողովրդի մի մասին, բոլորին` որոշ ժամանակ, սակայն հնարավոր չէ մշտապես խաբել բոլորին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԱրևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխը