ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հայաստանյան ընդդիմությունը բավական երկար ընդմիջումից հետո կրկին հանրահավաք է անցկացրել
ОбществоՏՈՆԵՐ
Աղքատության վերացման դեմ պայքարի համաշխարհային օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1506 – վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Է Աջակիրը:
1820 –ծնվել է ռուսական բանակի հայազգի հրամանատար Իվան Լազարևը:
1830 –ծնվել է մանկավարժ, գրող և հրապարակախոս Մաթեոս Մամուրյանը:
1937 – ծնվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:
1957– վախճանվել է մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը:
- վախճանվել է հայ խորհրդային դիրիժոր Միքայել Թավրիզյանը:
1958– վախճանվել է բառարանագիր Գևորգ Պարիսը:
1974– վախճանվել է բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ Վարսենիկ Աղասյանը:
2000-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենտ Լյուսիայի հետ:
2001-Ամերիկյան AES Silk Roud, շվեյցարական ABB և ֆրանսիական Elektrosti de frans ընկերությունները հրաժարվել են Հայաստանի ԲԷՑ-ի սեփականաշնորհման մրցույթին մասնակցելուց:
2003- հայաստանյան ընդդիմությունը բավական երկար ընդմիջումից հետո կրկին հանրահավաք է անցկացրել Երևանում:
2012- «Փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել փուչիկները մեթան գազով լիցքավորելու համար:
2014- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո խուլիգանության մեջ մեղադրված Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավճիռը, ըստ որի, «Արժեքների հեղափոխության» առաջնորդ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6, իսկ նրա 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը` 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ:
ԱՇԽԱՐՀ
1346– տեղի է ունեցել Նևիլս-Կրոսսի ճակատամարտը Շոտլանդիայի և Անգլիայի միջև, որը Հարյուրամյա պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է:
1604 -գերմանացի աստղագետ Իոհան Կեպլերը սկսել է դիտարկել գերնոր աստղ (SN 1604), որը հետագայում կոչվել է նրա անունով:
1659 -Պերեյասլավում Բոգդան Խմելնիցկու որդի Յուրի Խմելնիցկին Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել, որով կարգավորվում էր կազակների վիճակը Ռուսաստանի կազմում:
1744 -վախճանվել է հանրահայտ իտալացի ջութակագործ Ջուզեպպե Գվարներին: 1760 – ծնվել է ֆրանսիացի տնտեսագետ և փիլիսոփա Կլոդ Անրի Սեն-Սիմոնը:
1831 -Մայքլ Ֆարադեյը առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է էլեկտրական դինամոն, որով էլ հայտնաբերել է էլեկտրամագնիսական ինդուկցիան:
1849-վախճանվել է լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը:
1855- անգլիացի Հենրի Բեսեմերն արտոնագրում է պողպատի արտադրության իր եղանակը։
1855-Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Կինբուրնի ճակատամարտը անգլո-ֆրանսիական ուժերի և ռուսների միջև, որտեղ առաջին անգամ օգտագործվել են զրահապատ նավեր: Ճակատամարտը ավարտվել է ռուսական Կինբուրն ամրոցի պաշտպանների կապիտուլ յացիայով:
1902 –ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում թողարկվել է առաջին «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենան:
1933 - նացիստական Գերմանիայից հեռացած Ալբերտ Էյնշտեյնը ժամանել է Միացյալ Նահանգներ:
1941- Գերմանական զորքերը կոտորում են Հունաստանի Կերդիլի գյուղի բոլոր տղամարդ բնակիչներին։
1956 - Շվեյցարիայում գործարկվել է աշխարհում առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը:
1959 -հարավաֆրիկյան «Դե Բիրս» ընկերությունը հայտարարել է, որ արտադրել է առաջին արհեստական ալմաստը:
1961– Փարիզում ֆրանսիական ոստիկանության կողմից դաժանորեն ճնշվել է մոտ 30 000 ալժիրցիների ցույցը:
1972– ծնվել է ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան Էմինեմը:
2008 -վախճանվել է էստոնացի լրագրող Ուրմաս Օտտը:
Կամո Խաչիկյան