Զորավան գյուղի բրիկետների արտադրամասում հրդեհ է բռնկվել․ այրվել է 120 տոննա ծղոտ

ԱԻՆ «911» ծառայությունը հոկտեմբերի 15-ին, ժամը  01:51-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի անասնագոմային համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:00-ին, մարվել՝ ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 18:12-ին:

Այրվել են մոտ 120 տ ծղոտ, տանիքի ազբո շիֆեր՝ մոտ 170 քմ, ջերմահարվել՝ բրիկետի արտադրման սարքավորումներ և հումքի աղաց: Տուժածներ չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ օժանդակ մեքենա՝ տրակտոր:

 
Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ Դիեգո Կոստան չի խաղա մի քանի ամիս Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Բնակարաններ՝ աղետի գոտու մի շարք ընտանիքների. կառավարությունը հաստատեց նախագիծը ԶՈՒ-ում մարտավարամասնագիտական զորավարժություն եւ վարժանքներ են անցկացվել ԵԱՀԿ պատվիրակության և ԵՄ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել են շարժական պարեկային ծառայության կազմավորման հարցը Առևտուրը շարունակվում է և հերթական անգամ մեր ազգային շահերի հաշվին. Շարմազանով Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը «Հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ լույս աշխարհ բերել». այսօր Մարիամ Փաշինյանի ծննդյան օրն է Մշակույթը սկսվում է համայնքից. «Օկտավան» միավորում է մարզերի արվեստասերներին ու արվեստագետներին Հայ լրագրողները կայցելեն Բաքու, թե՞ ոչ․ ԱԳՆ-ն պարզաբանում է Լևանդովսկին «Բավարիա»-ի ամսվա լավագույն խաղացողն է` ռեկորդով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ՀՀ-ին տրամադրում է 45,8 մլն եվրոյի բյուջետային վարկ Սպիտակ տան մոտ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի Մոսկվայում գնդակահարել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր «Քուչեքում պպզածները» երեխաների ուշադրությունը չպետք է գրավեն․ Փաշինյան (տեսանյութ) Կրակոցներ՝ Էջմիածնում. Սբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ, կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել Հայաստանի ոգու մի մասնիկ Կամչատկայում ՀՅԴ երիտասարդները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի առջեւ (ուղիղ)
website by Sargssyan