Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծն այս փուլում անհրաժեշտ է հանել շրջանառությունից․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

Հասարակություն

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացրել է իր նկատառումները ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) մասին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դիրքորոշումը օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք ամբողջությամբ.

Ակներև է, որ առերևույթ հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործող ընթացակարգերը արդյունավետության բավարար մակարդակ և իրացման կենսաձև չունենան: Բնականաբար, հիշյալ հանգամանքով պայմանավորված` անհրաժեշտ է միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ քննարկել գործող օրենսդրական կառուցակարգերի լրացման կամ կատարելագործման հարցը և առաջադրել արդյունավետ և հնարավորինս անխոցելի ընթացակարգեր:

Միաժամանակ, ավելորդ չէ արձանագրել նաև, որ այդ ընթացակարգերը պետք է ընդունելի լինեն նաև գիտագործնական հիմնավորվածության տեսակետից, համապատասխանեն իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին և համահունչ լինեն գիտություն-պրակտիկա ներդաշնակ կապի կայուն ապահովմանը:

Այլապես, մեծ է մտավախությունը, որ նախագծերի հիմքում դրված փիլիսոփայությունը կձևախեղվի` վերածվելով հանրային իշխանության կողմից դրված նպատակի, այդ թվում՝ մասնագիտական տեսակետից անհնարին կամ անընդունելի թվացող միջոցներով ամեն կերպ կենսագործելու ցանկության, ինչն անհամատեղելի է իրավաստեղծագործության գաղափարի հետ ինքնին:

Սույն փաստաթղթում նպատակահարմար ենք համարում հիմնականում անդրադառնալ նախագծում ամրագրված հայեցակարգային բնույթի գաղափարներին՝ առանձին չկենտրոնանալով Նախագծում տեղ գտած տեխնիկական, խմբագրական բնույթի բազմաթիվ վրիպումների ու բացթողումների վրա:

1. Այսպիսով՝ վերը բերված դատողությունների հաշվառմամբ խիստ խոցելի է թվում Նախագծի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվող իրավակարգավորումը, որի համաձայն` «Երրորդ անձանց կողմից անհատույց տրամադրված գույքը որպես օրինական եկամուտ վկայակոչելու դեպքում անձը կրում է գույքը տրամադրած անձի կողմից դրա ձեռքբերման օրինականությունը ապացուցելու պարտականություն»։

Ստացվում է, որ ցանկացած պարագայում որպես նվիրատվություն ստացված գույքի բռնագաձման պահանջը մերժելու համար պատասխանողը պետք է ապացուցի այնպիսի հանգամանքներ, որոնք իր իմացության ողջամիտ շրջանակից օբյեկտիվորեն դուրս են: Ավելին՝ հիշյալ պարտականության չկատարման անբարենպաստ հետևանքների ամբողջ ռիսկը կրում է բացառապես պատասխանողը:

Քաղաքացիական դատավարությունում ընդունված չբեկվող կանոն է, որ կոնկրետ փաստի ապացուցման բեռը պետք է ողջամտորեն կրի այն անձը, որը կարող է առավել համարժեք ամբողջականությամբ իրազեկ լինել նշված փաստական հանգամանքի մանրամասներին, մինչդեռ տվյալ իրավիճակում ստացվում է, որ մեկ այլ անձի տեղեկատվական տիրույթում գտնվող փաստի չապացուցման համար անբարենպաստ հետևանքների ողջ ծանրությունը կրում է գույքի սեփականատերը:

Ասվածն առավել արդիական է դառնում այն իրողության հաշվառմամբ, որ 1990-ական թվականներին մեր երկրում քաղաքացիական իրավահարաբերությունների փաստաթղթային ձևակերպումը, գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը դեռևս գտնվում էր սաղմնային փուլում, ինչով պայմանավորված` հնարավոր էին դեպքեր, որ կոնկրետ գործարքը չունենար ընթացիկ իրավական ձևակերպում: Հիշյալ փաստական իրողությունը ևս մեկ անգամ ընդգծում է Նածագծի այս կարգավորման չհիմնավորված լինելը:

2. Արձանագրվող հաջորդ հիմնարար բնույթի մտահոգությունը վերաբերում է դատախազության կողմից համապատասխան հայցի հարուցման ժամկետներին: Այսպես, Նախագծի 19-րդ հոդվածի 5-րդ մասն արձանագրում է, որ «Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարմինն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին (…)»:

Հիշյալ իրավական ձևակերպումը հնարավորություն է տալիս իրավակիրառ պրակտիկայում հանդիպող ցանկացած իրավիճակ ներառելու նշված ժամկետում: Այլ կերպ ասած` իրավասու մարմնի համար նշված ժամկետը փաստացի որևէ իրական կաշկանդվածություն չի ենթադրում, և վերջինս կարող է ցանկացած պահի հայցադիմում ներկայացնել դատարան` փաստարկելով, որ ժամկետը պահպանված է: Հիշյալ հանգամանքը պայմանավորված է այն իրողությամբ, որ դրանում համարժեք տարբերակված չեն հայցի հարուցման սկիզբը պայմանավորող ելակետերը:

3. Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև Նախագծի հիմքում դրված այն տրամաբանությունը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին հայցի ներկայացումը ներառվում է դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման շրջանակում:

Այսպես, Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

Միաժամանակ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ... հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում իրավասու մարմինը հայց չի ներկայացրել, կամ պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի»:

Վկայակոչված դրույթների բովանդակային-համադրված վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագաձնման վարույթը պետական շահի պաշտպանության հայցի հարուցում չէ: Վերջինս, ինչպես նշվեց, կարող է իրականացվել միայն բացառիկ դեպքերում, երբ անհնարին կամ անարդյունավետ է կոնկրետ իրավիճակում այլ մարմնի կողմից հայցի ներկայացումը:

Մինչդեռ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը չունի այդ անհնարինության հատկանիշը: Դրա մասին է ուղղակիորեն վկայում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում արդեն իսկ թվարկված հիմքերի էության վերլուծությունը, որից աներկբա կարելի է եզրակացնել, որ դրանք այնպիսի հիմքեր են, երբ իսկապես հայց հարուցելու լիազորությունն անհնարին կամ անարդյունավետ է իրացվել: Մինչդեռ, քննարկվող վարույթն այդ հատկանիշներով օժտված չէ:

4. Ասվածը հիմնավորվում է հատկապես այն իրողության հաշվառմամբ, որ երբ Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`«Բռնագանձված գույքը ուղղվում է պետական բյուջե, իսկ եթե առկա են անձինք, ում իրավունքները խախտվել են ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերմամբ և ովքեր ունեն իրավունքներ համապատասխան գույքի նկատմամբ, բռնագանձված գույքը վերադարձվում է նրանց»։

Փաստորեն, ստացվում է, որ դատախազությունը հայցադիմում է ներկայացնում երրորդ անձնաց իրավունքների պաշտպանության համար, որի իրացման որևէ սահմանադրական լիազորություն նա չունի:

5. Առանձին մտահոգության տեղ են տալիս Նախագծում ամրագրված հայցի ներկայացման խիստ երկար ժամկետները: Մասնավորապես, Նախագծի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` «սույն օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցադիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում՝ սկսած այն օրվանից, երբ դիմողն ստացել է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումը»:

Փաստացի նշված նորմը հնարավորություն է տալիս  շուրջ վեց ամիս ապահովելու հայցի ապահովման միջոցի ներգործությունն առանց համապատասխան հայցադիմումի: Սա ոչ այլ ինչ է, քան իրավական որոշակիության սկզբունքի հետ անհամադրելի իրավիճակ, երբ գույքը գտնվում է արգելանքի ներքո՝ առանց  ներկայացված որևէ հստակ հայցապահանջի:

6. Նախագծով առաջարկվող ինստիտուտի վերլուծությունից բխում է, որ այն, ըստ էության, քաղաքացիական դատավարության տարբերակված ձև է, որը չի ներառվում ոչ հատուկ հայցային վարույթի, ոչ էլ առավել ևս հատուկ վարույթի շրջանակներում:

Նման պայմաններում Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ «եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով»:

Քննարկվող իրավիճակում ակնհայտ է՝ «քաղաքացիական դատավարությունում մեկ այլ քաղաքացիական դատավարություն» սահմանելը որևէ կերպ չի բխում ինստիտուտների իրավակարգավորման ելակետերը համարժեքորեն տեղայնացնելու օբյեկտիվ գաղափարից:

7. Էականորեն խնդրահարույց է նաև Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ոչ նյութական բարիքներ» հասկացությունը: Խնդիրն այն է, որ դրա՝ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածով սահմանված իրավական բնորոշումը չափազանց լայն է, ընդարձակ և կարիք ունի լրացուցիչ տեղայնացման Նախագծի կարգավորման առարկայի տեսակետից: Մտահոգիչ է նաև «կրիպտոարժույթ» բառի կիրառումն այնքանով, որքանով դրա հասկացությունը որևէ  կերպ բացահայտված չէ ներպետական օրենսդրությամբ:

8. Լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն է ենթադրում նաև Նախագծով սահմանված «հավանականությունների հավասարակշռման» ապացուցողական շեմը գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու ապացուցողական չափանիշ, որով փաստը համարվում է հաստատված կամ հերքված, եթե դրա առկայությունը կամ բացակայությունը ավելի հավանական է: Խնդիրն այն է, որ այս կարգավորումն ուղղակիորեն հակասում է օրինական ենթադրության հիման վրա փաստ հաստատելու իրավական վավերապայմաններին: Գույքի ապօրինի լինելու կանխավարկածն ինքնին երբևիցե չի կարող համարվել օրինական ենթադրություն:

Դրանով պայմանավորված՝ առաջարկում ենք փոփոխել նշված ապացուցման շեմի իրավական բովանդակությունը:

9. Իրավական որոշակիության սկզբունքի ապահովման տեսակետից խնդրահարույց ենք համարում նոր երևան եկած հանգամանքներով ուսումնասիրություն վերսկսելու Նախագծով առաջարկվող իրավական կառուցակարգը: Խնդիրն այն է, որ նոր երևան եկած հանգամանքներով կարելի է վերանայել ոչ թե ուսումնասիրության արդյունքները, այլ կայացվող դատական ակտն ինքնին: Հետևապես, անհրաժեշտ է այս ինստիտուտի գործողությունը սահմանափակել բացառապես դատական ակտերի կիրառման շրջանակով:

10. Անձի իրավունքների հետագա համարժեք երաշխավորման տեսակետից կարծում ենք՝ անհրաժեշտ է վերանայել նախքան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պետությանը հանձնված գույքի օտարման հնարավորությունը նախատեսող դրույթը, որն ամրագրված է Նախագծի 29-րդ հոդվածում: Սկզբունքորեն անընդունելի է անձի իրավունքների հետագա իրացման միակ ուղղությունը սահմանափակել սոսկ վնասների հատուցման մասին պահանջի ներկայացմամբ:

11. Հայեցողական անհարկի ռիսկերի գեներացման իմաստով լուրջ մտավախություններ է առաջացնում Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված իրավակարգավորումը, որի համաձայն` «պաշտոնատար անձ է համարվում ուսումնասիրությունը նախաձեռնելու պահին գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձ կամ այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն զբաղեցրած անձը»:

Նախագծի որևէ այլ դրույթում կոնկրետացված չէ այն հարցը, թե ով է համարվում համարժեք պաշտոն զբաղեցնող անձ:

12. Նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Պատասխանողին պատկանող գույքի նկատմամբ նրա հետ չփոխկապակցված անձի գույքային իրավունքները, բացառությամբ սեփականության իրավունքի, գույքի բռնագանձումից հետո պահպանվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում, եթե հայցվորի կողմից չի ապացուցվում, որ այդ իրավունքները ծագելու պահին անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին»։

Հիշյալ իրավակարգավորումից ուղղակիորեն բխում է, որ եթե օրինակ գույքը ծանրաբեռնվի գրավի իրավունքով, ապա այդ գույքի նկատմամբ կարող է բռնագանձում տարածվել բացառապես այն պարագայում, երբ կհիմնավորվի, որ «այդ իրավունքները ծագելու պահին անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին: Ստացվում է, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից տարբերվող ցանկացած այլ իրավունք առաջացնելու դեպքում կարելի է խուսափել գույքի նկատմամբ ակնկալվող բռնագանձումից»:

Նշված իրավակարգավորումը փաստացի որևէ աղերս չունի կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարի հետ:

13. Իրավական որոշակիության սկզբունքի հետ բացարաձակապես անհամադրելի իրավակարգավորում է առաջադրում Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, որը փաստացի հնարավորություն է տալիս սկսելու ուսումնասիրություն նաև տասը տարուց ավելի ժամանակահատվածի կտրվածքով այն դեպքերում, երբ հիմնավորվում է, որ այդ ժամանակահատվածում ձեռքբերված գույքի առնչությամբ ապացույցներն առկա են և հասանելի:

Հարց է ծագում՝ ո՞վ է գնահատում ապացույցների առկա և հասանելի լինելը: Բնակաբնաբար, չեն բացառվում այն իրավիճակները, երբ նորմի նման ձևակերպումն առաջացնի կամայական մեկնաբանություններ, որոնց անբարենպաստ հետևանքները, ինչպես նշվեց, մեր համոզմամբ, բացարձակ անարդարացիորեն կրում է բացառապես պատասխանող կողմը:

14. Ինչպես նշվեց, սկզբունքային անհամաձայնություն են առաջացնում ուսումնասիրության անհարկի երկարացված ժամկետները: Մասնավորապես,  Նախագծի 8-րդ հոդվածի համաձայն` ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը երկու տարի: Անհասականալի է նման երկար ժամկետի ամրագրումը, երբ այն որևէ կերպ չի հիմնավորվում: Անգամ ծավալուն քրեական գործերի քննության դեպքում երկու տարին պատկառելի ժամանակահատված է: Մինչդեռ, նման ուսումնասիրությունները, որպես կանոն, ուղեկցվում են տեղական հարցումներով, որոնց պատասխանները հնարավոր է համարժեք արագությամբ ապահովել:  

15. Նախագծի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը պարունակում են տվյալներ, որոնք բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք և նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության»։

Հիշյալ իրավակարգավորման պարագայում, փաստորեն, դատարանն արդեն իսկ նախնական գնահատական է տալիս գույքի ապրօինի ծագում ունենալու մասին, ինչն էական կասկածի տակ է դնում այդ գործով իր հետագա օբյեկտիվությունը: Նման իրավիճակում մեծ է մտավախությունը, որ դատարանն արդարադատություն իրականացնելու փոխարեն հանդես է գալու ներկայացրած «հայցերը կնիքով ամրագրողի» կարգավիճակում: Ասվածն առավել արդիական է դառնում այն իրողության հաշվառմամբ, որ թեպետ այն հռչակվում է որպես գույքի դեմ «in rem» վարույթ, այսուհանդերձ, Նախագծի ամբողջ բովանդակության վերլուծությունը հուշում է, որ այն առավելապես անձի դեմ իրականացվող ընթացակարգ է:

Այսպիսով, մեր կայուն համոզմունքն է, որ ցանկացած նախագիծ ներկայացնելիս անհրաժեշտ է ոչ միայն հստակորեն ձևակերպված նպատակի առկայություն, այլ նաև դրա իրացման առաջադրվող կենսաձևերի համապատասխանություն սահմանադրական, կոնվենցիոնալ սկզբունք-կանխադրույթներին, ինչպես նաև գիտության կողմից ընդունելի բանաձևումներին: Միայն այս իրավաստեղծումը կարող է համարվել իրավական-մասնագիտական տեսակետից ընդունելի:

Հետևապես, հաշվի առնելով վերը բերված մտահոգությունները՝ կարծում ենք, որ նախագիծն այս փուլում անհրաժեշտ է հանել շրջանառությունից, հիմնարար վերամշակելուց հետո միայն քննարկել դրա հետագա ճակատագիրը»: 

Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ