Նախարարի հետ «ջրերը մի առվով չեն հոսել», և ազատվել է աշխատանքից. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
Անգամ 6 ամիս չպաշտոնավարած ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի ապրիլի 26-ին, օրեր առաջ ազատվել է զբաղեցրած պաշտոնից...
Պատճառներից մեկը նշվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ տհաճ միջադեպը խորհրդարանում, երբ խորհրդարանի նախագահը կոշտ տոնով Հարությունյանին խորհուրդ տվեց այսուհետ քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ:
Սակայն սա միակ պատճառը չէ: Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, հիմնական պատճառն այն է, որ նախարար Արսեն Թորոսյանի հետ նրա «ջրերը մի առվով չեն հոսել», և նախարարը ջանացել է օր առաջ ազատվել նրանից, ավելին՝ որոշ դեպքերում հասարակական հնչեղություն ունեցող հարցերը, մասնավորաբար կադրային փոփոխությունների առումով, փորձ է արվել «գցել» նրա վրա...
Համակարգում խոսում են, որ ռեֆորմատորի համբավ ձեռք բերած Արսեն Թորոսյանը դժվարությամբ է լսում իր տեղակալների կարծիքը և հաճախ է կոնֆլիկտներ ունենում նրանց հետ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում