Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը
ՀասարակությունՀոկտեմբերի 16-ին՝ ժամը 14․35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Անհայտ անձը կամ անձինք մտել էին Խորենացու փողոցի տներից մեկն ու բջջային հեռախոս գողացել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբերն ու փորձաքրեագետները պարզեցին, որ բնակարան են մտել՝ օգտելով տան դռան չկողպված լինելու հանգամանքից։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, իսկ հաղորդումից մոտ չորս ժամ անց հայտնաբերեցին կասկածվողին։ Երեւանի բնակիչ, 52-ամյա տղամարդը ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաեւ գողացված բջջայինը, որն առգրավվեց։