Գյումրիում կառուցվում է «Բարեկամություն» զբոսայգին․ մեկնարկի արարողությանը ներկա էր Նիկոլա Ազնավուրը
ОбществоԳյումրիում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տրվեց «Բարեկամություն» զբոսայգու վերականգնման մեկնարկը, որն իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին «Ավրորայի» եւ IDEA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը, Նիկոլա Ազնավուրը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը եւ այլ պաշտոնյաներ:
Նիկոլա Ազնավուրը ևս կարևոր ներդրում է ունեցել, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի: Նախկինում այգու տարածքում տնակներ են եղել, որոնք ապամոնտաժվել են զբոսայգու կառուցման նպատկով: Իսկ բնակիչները բնակարաններով են ապահովվել գլխավորապես «Ազնավուր» հիմնադրամի միջոցներով:
Ռուբեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այգու շինարարության համար նախատեսել են երկու տարի ժամանակ, եւ հույս ունեն, որ 2021 թվականի վերջում կամ 2022-ի սկզբին այգին շահագործման կհանձնվի։ Նոր այգին ակնկալվում է, որ կաշխուշացնի զբոսաշրջությունը, ինչը ըստ գործարարի, կնպաստի նաեւ, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն։