Այսօր պատրաստելու ենք Տավարի միս՝ անչափ համեղ սառը նախուտեստ։ Խորհուրդ կտամ միանգամից միսը շատ վերցնել, քանի որ այս ուտեստը շատ արագ է սպառվում։ Ես այլևս երշիկ չեմ գնում, այս ուտեստը այդ առումով շատ հարցեր է լուծում։ Անգամ ոչ յուղային չոր տավարի միսը այս բաղադրատոմսով հրաշալի փափուկ հալվող բուժինինայի է վերածվում։
Անհրաժեշտ բաղադրիչները
- Միս (տավարի միս, խոզ կամ հավ) — 1 կգ
- Ջուր — 1 լիտր
- Աղ — 3 ճ․գդ․
- Շաքարավազ — 1 ճաշի գդալ
- Սխտոր — 1 գլուխ
- Դափնու տերևներ
- Սև հատիկավոր պղպեղ
Պատրաստման եղանակը
- Մեզ անհրաժեշտ է տավարի փափկամիս՝ առանց ոսկորի մոտ 1 — 1․5 կիլոգրամանոց
- Հոսողի ջրի տակ լավ լվանում ենք, ավելորդ ջլերն ու յուղերը հեռացնում
- Գազօջախի վրա կաթսայի մեջ եռացրած ջուր ենք լցնում, աղ ենք անում, շաքարավազն ենք լցնում և սպասում ենք մինչև եռա
- Հենց սկսեց եռալ ավելացնում ենք դափնու տերևներ
- Եռացող ջրի մեջ ավելացնում ենք նաև սխտորի ատամիկներ՝ հենց այդպես կեղևով, նախապես հարկավոր է լավ լվանալ
- Այնուհետև հատիկավոր սև պղպեղներ
- Վերջում տավարի փափկամիսը հենց այդպես ամբողջությամբ դնում ենք ջրի մեջ, այս ու այն կողմ անելով հնարավորինս տեղավորում, այնպես որ միսը գրեթե ամբողջությամբ ծածկվի
- Փակում ենք կափարիչը և մարմանդ կրակի վրա թողնում հետևյալ տրամաբանությամբ՝ մեկ կիլոգրամ միսը մեկ ժամ պետք է եփվի
- Եփվելու ընթացքում կափարիչը չենք բացելու, առաջացող մսաջրի փրփուրները չենք հեռացնելու, այդպես փակ պետք է շարունակի եփել
- Երբ կլրանա նախատեսված ժամանակը անջատում ենք գազօջախը, համոզվում որ միսը տեղում է և կրկին փակում ենք կափարիչը
- Կաթսան պետք է պարուրենք տաք ծածկոցով 6-12 ժամ պետք է թողնենք՝ որքան տաք փաթաթած լինենք՝ այնքան լավ
- Երբ բացում ենք արդեն ծածկոցը, պետք է հանենք մսակտորը մսաջրից դնենք ապակյա տարայի մեջ և ևս 2 ժամ դնենք սառնարանում, որպեսզի լավ սառի
- Հանում ենք արդեն սառնարանից և կտրատում
- Աննկարագրելի, փափուկ, հյութեղ, համեղ տավարի այս փափկամիսը՝ բուժինինան, երկար չի մնա ձեր սառնարանում, իհարկե, բայց հրաշալի լուծում է երշիկի փոխարինման համար, հրաշալի սառը նախուտեստ է։
Արժի սառնարանում ունենալ նման համեղ՝ սպիտակուցների և երկաթի հզոր պաշար՝ պատրաստված այս հեշտ բաղադրատոմսով։
Դե ինչ բարի ախորժակ։