Տնական համեղ հաց՝ պարզ բաղադրատոմսով. Շատ հեշտ է թխվում
LifestyleՆվիրում ենք տնական հացի պարզ բաղադրատոմս, որը պարունակում է շատ հասարակ բաղադրիչներ և ընդամենը մի քանի ժամ անց դուք կունենաք ախորժելի, համով, անուշաբույր հաց:
Բաղադրիչները
- Ջուր-0,5 լ
- Շաքարավազ-1 ճ/գ
- Արևածաղկի ձեթ-2 ճ/գ
- Խմորիչ-50 գր.
- Աղ-1 թ/գ
- Ալյուր-6-7 բաժակ
Պատրաստումը
- Սկզբում պատրաստեք թթխմորը. խմորիչի վրա լցրեք 100 մլ ջուր և խառնեք: Թողեք մնա 15-20 րոպե:
- Լցրեք թթխմորը մեծ ամանի մեջ, ավելացրեք արևածաղկի ձեթը, շաքարավազը, աղը, ալյուրը և մնացած ջուրը և լավ խառնեք:
- Այնուհետև լցրեք այն բուսական յուղով պատված կաթսայի մեջ և ծածկեք կափարիչով: Թողեք այդպես 20 րոպե, ապա դրեք սառնարանում 1 ժամ:
- Հանեք սառնարանից, խմորը լցրեք ձևամանի մեջ և հացի ձև տվեք:
- Եփեք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ մեկ ժամ:
- Պատրաստի հացի վրա կարող եք մի փոքր ձեթ քսել խոզանակի միջոցով:
Բարի ախորժակ