Տավուշում կիրականացվեն ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրեր

Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել «Հայ -ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպության անդամ Ժոզ Միլենեղիի հետ։ Այս մասին տեղեկանում են Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում Ժոզ Միլենեղն առաջարկեց կրթության ոլորտում ֆրանսերեն լեզվի զարգացման համար քայլեր ձեռնարկել, ստեղծել մի խումբ, որտեղ ներգրավված կլինեն ֆրանսերենի ուսուցիչներ և դասախոսներ։ Ծրագրի նպատակն է վեր հանել և ներկայացնել մարզում ֆրանսերենի դասավանդման խնդիրները, իսկ «Հայ-ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպությունն իր հերթին կփորձի լուծել այդ խնդիրները։

Հայկ Չոբանյանը հայտնեց իր պատրաստակամությունն ու աջակցությունը՝ ծրագրի իրականացման գործում: Համագործակցության արդյունքում ֆրանսերենի դերը կբարձրանա մարզում։

«Հայ-ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպությունը 20 տարի է, ինչ կազմակերպությունը համագործակցում է Ֆրանկոֆոն շրջանների ուսումնական հաստատությունների հետ` ֆրանսերեն լեզուն տարածելու նպատակով։

Դեռևս 1996թ. Իջևանը բարեկամական կապ է ունեցել Ֆրանսիայի Վալանս քաղաքի հետ և համարվել է Ֆրանկոֆոն շրջան։

Կազմակերպությունն Իջևանում համագործակցում է ԵՊՀ ԻՄ-ի հետ և փոխանցել է ֆրանսերեն բաժնի լավագույն ուսանողների ուսման վճարը, ինչպես նաև աջակցել է ֆրանսախոս ուսանողների վերապատրաստմանը՝ Ֆրանսիայում։
Հավելենք նաև, որ մեր դպրոցների մեծ մասում ուսուցանվում է ֆրանսերեն և Ժոզ Միլենեղը հիացած էր մարզում ֆրանսերենի բարձր մակարդակով։

Ֆուտբոլային 9 ակումբ տուգանվել է 2-ական միլիոն դրամով. ՀՖՖ Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի. բժիշկ Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը հրապարակել է որոշումը Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն է. Արմեն Աշոտյան Արթուր Վանեցյանը հաստատեց. ինքը Հռոմում հանդիպել է Միքայել Մինասյանի հետ Հրազդանի 36-ամյա բնակիչը դանակահարել է 27-ամյա երիտասարդին (տեսանյութ) Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կյանքը թանկ է, վրացական հրաշքը հայկականացնելու ժամանակ կա Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Հաղորդավարն ուղիղ եթերում հայտարարեց. Հ1-ում կորոնավիրուսով վարակման դեպք կա Զիդանը խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ հեռանալով Մադրիդից․ Sport.es Էլեկտրալարերի վթարի պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ. ՏԿԵՆ Հուշագիրը ստորագրվեց․ Բաբայանը կնշանակվի՞ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ունակ չէ որոշումներ կայացնել. Արմեն Աշոտյան «Սա դերասանություն է. Հայաստանում ոչ մի մարդ չի մահացել կորոնավիրուսից». Տեր Սահակ քահանան փաստեր է ներկայացնում (տեսանյութ) «Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ ինչից է մահացել մարդը» «Հեղափոխակարգ խորամանկ , բայց պրիմիտիվ աղվեսների» վերնախավը նախընտրեց պոպուլիզմը, որը համեմվեց քարոզչական, քաղաքական և ֆինանսական համադրություններով, խորամանկությամբ և ստերի մեծ չափաբաժնով․ Վլադիմիր Մարտիրոսյան Ժամանակին բավականին մենաշնորհային էր բանանի շուկան․ ի՞նչ պատկեր է այսօր․ Ալեքսեյ Սանդիկով (տեսանյութ) «Չե՞ք ամաչում». վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին Ծեծկռտուք Երեւանում՝ ՃՈ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ. կան բերման ենթարկվածներ, 1 անձ ձերբակալվել է. 168.am
website by Sargssyan