Աֆեկտի վիճակում կրակել է ծառայակցի գլխին. զինծառայողի նկատմամբ հարուցված քրգործը համաներումով կարճվել է

Զինծառայող Արա Ներսիսյանը ծառայակցի գլխի ուղղությամբ կրակելու եւ նրան ծանր, կյանքին սպառնացող վտանգ հասցնելու մեղադրանքով չի դատապարտվել: Նրա նկատմամբ համաներում է կիառվել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: 

Արա Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, 2016 թվականի նոյեմբերի 22-ին` ժամը 03:30-ի սահմաններում անպարկեշտ ձևով ստորացրել է Ազնավուր Բալեյանի պատիվն ու արժանապատվությունը:
Բացի այդ, նույն օրը` ժամը 09:40-ի սահմաններում, գտնվելոց աֆեկտի վիճակում, Ազնավուր Բալեյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, մեկ կրակոց է արձակել Ազնավուր Բալեյանի գլխի ուղղությամբ, վերջինիս պատճառել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք: Արա Ներսիսյանի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցվել:

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի կիրառմամբ Արա Ներսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-105-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:

 

 

Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ Դիեգո Կոստան չի խաղա մի քանի ամիս Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Բնակարաններ՝ աղետի գոտու մի շարք ընտանիքների. կառավարությունը հաստատեց նախագիծը ԶՈՒ-ում մարտավարամասնագիտական զորավարժություն եւ վարժանքներ են անցկացվել ԵԱՀԿ պատվիրակության և ԵՄ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել են շարժական պարեկային ծառայության կազմավորման հարցը Առևտուրը շարունակվում է և հերթական անգամ մեր ազգային շահերի հաշվին. Շարմազանով Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը «Հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ լույս աշխարհ բերել». այսօր Մարիամ Փաշինյանի ծննդյան օրն է Մշակույթը սկսվում է համայնքից. «Օկտավան» միավորում է մարզերի արվեստասերներին ու արվեստագետներին Հայ լրագրողները կայցելեն Բաքու, թե՞ ոչ․ ԱԳՆ-ն պարզաբանում է Լևանդովսկին «Բավարիա»-ի ամսվա լավագույն խաղացողն է` ռեկորդով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ՀՀ-ին տրամադրում է 45,8 մլն եվրոյի բյուջետային վարկ Սպիտակ տան մոտ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի Մոսկվայում գնդակահարել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր «Քուչեքում պպզածները» երեխաների ուշադրությունը չպետք է գրավեն․ Փաշինյան (տեսանյութ) Կրակոցներ՝ Էջմիածնում. Սբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ, կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել Հայաստանի ոգու մի մասնիկ Կամչատկայում ՀՅԴ երիտասարդները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի առջեւ (ուղիղ)
website by Sargssyan