Qantas ավստրալական ավիափոխադրողն առաջին անգամ իրականացրել է ամենաերկար ուղիղ չվերթը
ՀասարակությունԱվստրալական ավիափոխադրողն ավարտել է Նյու Յորք-Սիդնեյ ամենաերկար ուղիղ չվերթի թեստավորումը օդաչուների, անձնակազմի եւ ուղեւորների վրա երկարատեւ թռիչքի ազդեցությունն ուսումնասիրելու նախաձեռնության շրջանակում, հաղորդում է BBC-ը:
19 ժամում եւ 16 րոպեում 16 200 կմ հեռավորությամբ թռիչք կատարած Boeing 787-9 ինքնաթիռում գտնվում էր 49 մարդ:
Նոյեմբերին ավիաընկերությունը պատրաստվում է թեստավորել մեկ այլ ուղիղ չվերթ՝ Լոնդոն-Սիդնեյ երթուղով:
Եթե թեստավորման արդյունքները հաջողված լինեն, ուղիղ թռիչքները կիրականացվեն 2022 կամ 2023 թվականից: