Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում իրականացվեց լայնամասշտաբ համերգային ծրագիր, որը նվիրված էր մեծանուն Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Երեկոյին փայլուն կերպով հանդես եկավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ երգչախումբն արտերկրի ունկնդրին ներկայացրեց հանճարեղ կոմպոզիտորի հարուստ խմբերգային ժառանգությունը:

Պատմական այս համերգին որպես մենակատարներ հանդես եկան Նվարդ Ալոյանը /դաշնամուր/, Սոֆյա Սայադյանը /սոպրանո/, Ռազմիկ Բաղդասարյանը /տենոր/, Վրեժ Ղարիբյանը /տենոր/, Արմեն Գրիգորյանը /բաս/, Հովհաննես Գրիգորյանը /բարիտոն/, Մավր Մկրտչյանը /բարիտոն/:

«Կոմիտասը մարդկային բացառիկ հատկանիշների կրող էր։ Որպես հայկական ազգային երաժշտության դպրոցի հիմնադիր՝ նա իր սեփական ոճն էր կերտել, որը յուրահատուկ է համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Նրա ստեղծագործությունների հետազոտությունը կարեւոր է ոչ միայն հայկական, այլեւ մյուս ազգերի երաժշտության ուսումնասիրության համար։ Կոմիտասը մեծ աշխատանք է իրականացրել տարածաշրջանին հատուկ մեղեդիները հավաքագրելու եւ համեմատելու գործում։ Նա ներդրել է այսպես կոչված «երաժշտական բարբառներ» երեւույթը՝ ցույց տալով, թե ինչպես է միեւնույն մեղեդին մատուցվում տարբեր շրջաններում։ Այսօր Կոմիտասի խմբերգային, վոկալ եւ դաշնամուրային գործերը ընդգրկված են շատ հայ երաժիշտների երգացանկում։ Նրա յուրահատուկ ստեղծագործությունների նկատմամբ օտարերկրացի կատարողների հետաքրքրությունը նույնպես գնալով մեծանում է։ Այդ մարդկանց թիվը մեծ է՝ Ֆրանսիայից Ճապոնիա, ԱՄՆ-ից Ռուսաստան»,-Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին իր ելույթում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով եւս պատմական համերգի ականատեսն էր:

Լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ու բուռն ծափահարություններով է ընդունել հայաստանյան երգչախմբի համերգը: Ի դեպ, սա առաջին դեպքն էր, երբ հայաստանյան երգչախումբը հանդես էր գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում, ինչն էլ էլ ավելի մեծ նշանակություն էր հաղորդում իրադարձությանը:

Հավելենք նաեւ, որ հոկտեմբերի 20-ին Վարդապետի հոբելյանի կապակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվեց հոգեւոր երաժշտության համերգ:

Թշնամու հատուկ նշանակության ուժերի հերթական զոհը Ի՞նչ չի կարելի անել պատերազմական դրության պայմաններում Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ Շուշան Ստեփանյանը կարևոր հյատարարություն է տարածել Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել Ցավալի լուր ունենք․ՊՆ խոսնակ Նոր տեսանյութ. Հակառակորդի տանկերի խոցումը Տեսանյութ. «Կպա՜վ, կպա՜վ». ինչպես է խոցվում «Орбитер-1K»-ն Զոհված Արեն Հովհաննիսյանը 2 ամսվա ծառայող էր Վարդենիսում խոցված ավտոբուսի տեսանյութը. կարող եք տեսնել նաև բուն հարվածի հետքերը Գտեք ձեր քաջ զինվորների ժպտացող լուսանկարները և ուրախացեք. ֆոտոշարք Համով-հոտով նյութը՝ մարտակերտյան ճակատից /տեսանյութ/ Հակառակորդի ԱԹՍ-ի մնացորդները /տեսանյութ/ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք. Արծրուն Հովհաննիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քիչ առաջ խփեցին Գեղամասարի ու Նորակերտի արանքը». մանրամասներ Վարդենիսից Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի ուղղաթիռը /տեսանյութ/ Հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի Միրբաշիր քաղաքի հենակետը (տեսանյութ)
website by Sargssyan