Ընդունվեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց  Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկում է Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել: 

 «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագիծը ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում ստացավ 73 կողմ, 8 դեմ 37 ձեռնպահ ձայներ:

Ներկայում համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խոր. մետր առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո ամեն տարի գրեթե կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խոր. մետր  ջուր է վերցվել: Պատգամավորն առաջարկում է, որ 170 մլն խոր մետրը լինի վերին սահման, դրանից ավել ջրառ նաև կառավարության կողմից ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին: Կարապետյանը շեշտել էր՝ Սևանա լիճը չեն կարող դիտարկել միայն որպես ջրի պաշար:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք նախագծին քվեարկելու են ազատ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ քանի որ արդեն հայտնել են իրենց մտահոգություններն առ այն, որ նախագիծը կարող է կրել զուտ սիմվոլիկ բնույթ, իրենք ձեռնպահ կքվեարկեն, եթե հետո իրենց մտահոգությունները փարատվեն, կքննարկեն կողմ քվեարկելու հարցը

«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել մի քանի օր ջերմող երեխաներին Իրանի կառավարության ներկայացուցիչը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ Գողության համար հետախուզվող 31-ամյա Օլեսյան հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում Երեք տղամարդու բերման են ենթարկել. Նրանց մոտ գտել են ծալովի դանակ, մարիխուանա, «G 231» եւ «Ակինետոն» հաբեր Քննարկվել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը Փաշինյանը Մարտի 1–ին քաղաքացիներին հրավիրում է երթի ՀՀ նախագահը նոր նշանակում է արել Կառավարությունը չի միջամտի բուհերում հայոց լեզվի եւ պատմության բացառման հարցին. նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ է ուղարկել Փետրվարի 17-ից 23-ը հայտնաբերվել է ոչ սթափ 76 վարորդ Ողբերգական ու խոշոր վթար՝ Բերդ-Այգեձոր ճանապարհին. չորս մարդ մահացել է, եւս չորսը վիրավոր է Քարոզարշավին բուհերի ներգրավվածություն չի եղել եւ չի լինելու. Արայիկ Հարությունյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա առթիվ 17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը «Ես էլի մնում եմ իմ պնդմանը, որ դա հովազ էր». հարձակման ենթարկված քաղաքացի Խոշոր ու ողբերգական վթար Տավուշում. «ՎԱԶ 2107»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 7 վիրավոր (ֆոտո) Եղանակը Հայաստանում. Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ. Տիգրան Ավինյան (վիդեո) «Հիմա պատերազմի դաշտում ենք. հաջորդ քայլը Սպիտակ տունն է». Րաֆֆի Համբարյանը՝ Ցեղասպանությունը ճանաչելու մասին
website by Sargssyan