7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ 2019-ի առաջին 10 ամսվա տվյալներով 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք:
 
«Գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու, բայց ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում է 6.3 տոկոս, իսկ ԿԲ-ն՝ 6.7 տոկոս»:
 
Փաշինյանի հավաստմամբ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը վերագնահատել են ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները՝ բարձրացման միտումով.
 
«Հիմա ավելի բարձր տնտեսական աճ են կանխատեսում ՀՀ-ի համար, քան նախկինում»:
 
ՀՀ վարչապետը գնաճի ցուցանիշին անդրադառնալով նշեց, որ այն կազմում է 1.6 տոկոս, և հավելեց, որ այս ցուցանիշը տնտեսագետներին հավանաբար դուր կգա:
 
«Տնտեսագետները շատ նեղսրտում են, երբ գնաճը բարձր է լինում և նույնքան սրտնեղում են, երբ ցածր է լինում, դրա համար, կարծում եմ, որ 1.6 տոկոսը այն ցուցանիշն է, որը մեր հարգելի տնտեսագետներին որոշակի կոմֆորտ զգալու առիթ կտա»:
 
Փաշինյանն անդրադարձավ նաև 2020 թվականի ռազմական ոլորտի ծախսերին, և հավաստեց, որ որոշ ծախսեր կարվեն այլ տրամաբանությամբ:
 
Հույս ունեմ, որ կոռուպցիայի պայքարի դեմ արդյունքները շոշափելի կլինեն ու կուղղվեն ՀՀ պաշտպանության մակարդակի բարձրացմանը:
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել. հայտարարություն «Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել մի քանի օր ջերմող երեխաներին Իրանի կառավարության ներկայացուցիչը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ Գողության համար հետախուզվող 31-ամյա Օլեսյան հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում Երեք տղամարդու բերման են ենթարկել. Նրանց մոտ գտել են ծալովի դանակ, մարիխուանա, «G 231» եւ «Ակինետոն» հաբեր Քննարկվել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը Փաշինյանը Մարտի 1–ին քաղաքացիներին հրավիրում է երթի ՀՀ նախագահը նոր նշանակում է արել Կառավարությունը չի միջամտի բուհերում հայոց լեզվի եւ պատմության բացառման հարցին. նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ է ուղարկել Փետրվարի 17-ից 23-ը հայտնաբերվել է ոչ սթափ 76 վարորդ Ողբերգական ու խոշոր վթար՝ Բերդ-Այգեձոր ճանապարհին. չորս մարդ մահացել է, եւս չորսը վիրավոր է Քարոզարշավին բուհերի ներգրավվածություն չի եղել եւ չի լինելու. Արայիկ Հարությունյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա առթիվ 17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը «Ես էլի մնում եմ իմ պնդմանը, որ դա հովազ էր». հարձակման ենթարկված քաղաքացի Խոշոր ու ողբերգական վթար Տավուշում. «ՎԱԶ 2107»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 7 վիրավոր (ֆոտո) Եղանակը Հայաստանում. Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ
website by Sargssyan