Չկա ՀԿԵ-ի հետ պայմանագրի դադարեցման որեւէ նախադրյալ․ Փաշինյան

Չկա Հարավկովկասյան երկաթուղու հետ պայմանագրի դադարեցման որեւէ նախադրյալ։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե ռուսական կողմը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթգծերի կառավարման մասին պայմանագիրը։

Փաշինյանի խոսքերով, հարցը քաղաքականացվում է ԶԼՄ-ների կողմից։ «Դա զուտ տնտեսական հարց է, ներդրումների արդյունավետության հարց։ Մենք ակտիվորեն աշխատում ենք «Ռուսական երկաթգծերի» հետ, եւ ունենք նախնական պայմանավորվածություններ, որ պետք է աշխատենք, որպեսզի Հայաստանում ՀԿԵ-ի ներդրման ծրագիրն ավելի արդյունավետ դարձնենք։ Այս հարցը մենք քննարկում ենք ռուսաստանցի գործընկերների՝ ՌԵ-ի, ՀԿԵ-ի հետ։ Չեմ ուզում ասել, թե վստահ եմ, որ համաձայնության կգանք»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀԿԵ-ի հետ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման որեւէ նախադրյալ չի տեսնում․ «Հայաստանը դա չի ուզում, Ռուսաստանը դա չի ուզում։ Ինչո՞ւ պետք է դա տեղի ունենա»։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ «Ձվի գնանկումը պայմանավորված է դրա գերարտադրությամբ»․ «Փաստ» «Բարեփոխումները հաջողված չեն համարվի, մինչև չկարգավորվեն առաջնային հարցերը». կստեղծվի պարեկային ոստիկանություն․ «Փաստ» «Տնտեսական աճի մեջ մենք լուրջ որակական փոփոխություններ չենք տեսնում. առկա է իներցիա»․ «Փաստ» Լավ, թե վատ՝ «բանավեճն» արդեն անցյալում է. կարևորը վաղվա օրն է․ «Փաստ» Քարոզարշավն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու․ «Փաստ» «Մեզ ոչ միայն լավ զինատեսակներ, այլև ներքին միասնականություն է պետք. սա է ամենագլխավոր գրավականը»․ «Փաստ» Առողջապահական տեսչական մարմնում կրքերը չեն հանդարտվում, «Փաստ» Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցով․ «Փաստ» Իրավիճակի լիցքաթափման նպատակով, «Փաստ» Չինական բանկերին հրամայել են ախտահանել կանխիկ փողերը, որպեսզի զսպվի կորոնավիրուսի տարածումը Արտակարգ եղանակային երեւույթները կարող են հանգեցնել տնտեսական անկման, «ինչպիսին մենք երբեք նախկինում չենք տեսել» Ոստիկանները բերման ենթարկվածի խուզարկությամբ լիրիկայի 100 դեղահաբ են հայտնաբերել Խոշոր վթար Արարատի մարզում. Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում (ֆոտո) ՀՀ նախագահի որոշմամբ 3 զինծառայող Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել Կոտայքի ոստիկանները մի քանի տասնյակ բնակարանային գողություններ են բացահայտել․ խումբը հայտնաբերվել է Փետրվարի 10-ից 16-ը հայտնաբերվել է ոչ սթափ 102 վարորդ Մեծամորի տներից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից 28-ամյա աղջկա ծրարում թմրամիջոց է հայտնաբերվել․ նա կալանավորված է․ ոստիկանության բացահայտումը
website by Sargssyan