«Սո­րո­սա­կա­նու­թյան» իրա­կան ու առարկայական վտանգ­նե­րը. ինչ­պե՞ս նվա­զեց­նել նրանց կործանարար ազ­դե­ցու­թյու­նը՝ ընտանեկան արժեքների ու ազգային ինքնության վրա

kp.ru-ն «Դուրս եկավ Սորոսը մշուշից (դասեր համաշխարհային «ֆիլանտրոպից» -մաս 2)» վերնագրով հոդվածում գրում է, որ հետխորհրդային տարածքում շարունակվում է Արևմուտքի գլոբալիստների կողմից սանձազերծած պատերազմը ուղեղների համար։ 

Արդեն կարելի է նշել սոցիալ-տնտեսական իրավիճակի և հասարակական-քաղաքական տրամադրությունների մշտադիտարկումների ակտիվացում և երկրների իշխանությունների «ցավային կետերի» շոշափման փորձեր։ Նախանշվում են «քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման» քայլերը, իրականացվում են թրեյնինգներ և սեմինարներ բլոգերների, լրագրողների և սոցիոլոգների համար։ 

Ընդ որում, պետք չէ մտածել, որ այդ միջոցառումների մասնակիցներին պրիմիտիվ կերպով ներարկում են ռուսաֆոբիա, ատելություն սեփական իշխանության նկատմամբ, կամ էլ սեր նարկոմանների և ԼԳԲՏ-ի նկատմամբ։ Ամբողջ շարժումը աստիճանական է՝ լրիվ համաձայն «Օվերտոնի պատուհանի» տեսության։ 

Այդ իսկ պատճառով պետք չէ սպասել, որ արագորեն կարող է սկսվել «կոռումպացված հակաժողովրդական ռեժիմի» մասին տեղեկատվական հոսք, իսկ «ֆիլանտրոպ-պապիկը» բավարարված ձեռքերը շփի։ Սորոսին պետք չէ վերաբերվել մեղմ։ 

Նրա կյանքը, անկասկած, կարող է արկածային վեպի նյութ դառնալ, բայց ավելի շատ ստեղծագործություններ կարելի է գրել ըստ նրա «Բաց հասարակության» հիմնադրամի և այլ կառույցների գործունեության։ 2017 թվականի վերջին Սորոսի հիմնադրամը խոստովանել է, որ վերջին 33 տարիների ընթացքում տարբեր երկրներում «մարդու իրավունքների պաշտպանության» և առաջին հերթին «այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են թմրանյութեր օգտագործողները, սեքս-«աշխատողները» և ԼԳԲՏ համայնքը», ծախսել է 2,9 միլիարդ դոլար։ 

Նկատի առեք՝ ծախսվել է ոչ թե նարկոտրաֆիկի դեմ պայքարի (վտանգավոր է կանգնել թմրանյութ վաճառողների ճանապարհին), այլ թմրամոլների իրավունքների պաշտպանության համար, այդ թվում՝ նրանց թմրանյութ օգտագործելու իրավունքի համար։ 

Սորոսի կառույցները ևս 2,1 միլիարդ դոլար ծախսել են ուսումնական ծրագրերում, այսինքն՝ «սկսած նախադպրոցական կրթությունից մինչև բարձրագույն կրթության բարեփոխումներ» իրականացնելու նպատակով։ 

Այդ ծրագրերում առաջնահերթ է եղել «գենդերային հավասարության» գաղափարախոսությունը, ավանդական ընտանեկան դրվածքի և կապերի խաթարումը, երեխաների կողմից սեռային կողմնորոշման ազատությունը և այլն։ 

Միանգամայն պարզ է այդ գործունեության նպատակը՝ ստեղծել իդեալական սպառող-կոսմոպոլիտ, որը չունի ավելորդ կամ ավանդական որևէ բարոյականություն, և որը ցանկացած երկրում հլու գործիք է Արևմտյան գլոբալիստների համար ոչ ցանկալի այնպիսի իշխանության դեմ պայքարի համար, որը ցանկանում է ունենալ ինքնիշխան երկիր։ Եվ այս ամենում առանձնահատուկ քաղցր պտուղներ են Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքի երկրները։ 

Ըստ հենց սորոսյան կառույցների, այդ հասցեներով գնացել է ավելի քան 1,6 միլիարդ դոլար։ Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ մինչև 1993 թվականը՝ Ջորջ Սորսի կողմից «Բաց հասարակություն» կազմակերպության ստեղծումը, եղել են նաև այլ հիմնադրամներ և կառույցներ, որոնք ևս անգործ չեն մնացել։

 Այս ամենը կարելի է նշել երկու բառով՝ «հաղթարշավ և ողբերգություն», քանի որ պարզ է, որ Սորոսի ցանկացած հաղթարշավ փաստացի ողբերգություն է այն երկրների և ժողովուրդների համար, որոնց դեմ նա աշխատում է։ Եվ նրա համար ողբերգություն չէ անգամ, եթե ինչ-որ տեղ անհաջողության է մատնվում։ 

Սորոսը հաղթարշավներ շատ է ունեցել։ Սերբիան դարձել է նրա զոհերից մեկը 2001 թվականի իր «բուլդոզերային հեղափոխությամբ»։ 

Սորոսը հենց այն մարդն է, որը պլանավորել էր Վրաստանում Էդուարդ Շևարդնաձեի տապալումը, որի արդյունքում «վարդերի հեղափոխությամբ» Թբիլիսիում իշխանություն էր ստացել արկածախնդիր Միխայիլ Սահակաշվիլին, որը երկրին մղեց ռազմական հակամարտության։ 

Եվ այդ ամենը՝ «ֆիլանտրոպի» տված փողերով։ Հիշենք նաև հանրահայտ «արաբական գարնան» հեղափոխությունները։ Կա հավաստի տեղեկատվություն առ այն, որ դրանցից առաջինում՝ Թունիսում տեղի ունեցածը կապ ունի այդ միլիարդատիրոջ փողերի հետ։ Սորոսը աչքի է ընկել Ալբանիայում, Մոլդովայում, Մակեդոնիայում, Չերնոգորիայում, Բուլղարիայում, Իռլանդիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Հունաստանում, Իսպանիայում, Մեքսիկայում և անգամ ԱՄՆ-ում, որտեղ նա հանդես է գալիս ավելի շուտ ոչ թե որպես Թրամփի սկզբունքային հակառակորդ, այլ Բիլլ և Հիլարի Քլինթոնների և Օբամայի կողմնակից։ Այնուամենայնիվ, Սորոսի հիմնադրամի հիմնական նպատակը հետխորհրդային տարածքն ու Արևել յան Եվրոպան է։ 

Ի դեպ, ինչքան էլ առաջին հայացքից տարօրինակ է հնչում, բայց Սորոսը, ըստ ազգության հանդիսանալով հունգարացի հրեա, իսկական ատելություն է տածում Իսրայելի նկատմամբ։ Բայց եթե ավելի խորը մտածենք, այդ ամենում ոչ մի տարօրինակություն չկա։ Իսրայելը երկիր է, որին կարելի է անվանել «հոգևոր հաստատուններով» երկիր, ընդ որում՝ պետական քաղաքականության մակարդակով, որը խորապես զզվելի և անտանելի է գլոբալիստի համար, քանի որ վերջինիս համար գերագույն արժեքը կյանքում բանկային հաշվի վրա դոլարների թիվն է։ 

Այն երկրներում, որտեղ Սորոսին դուրս են հրավիրել դռնից և խորհուրդ տվել չվերադառնալ, նրա ազդեցությունը հասարակության և երկրի վրա մինիմալացվել է, և իրականում դրանից ոչ մի վատ բան էլ չի եղել։

 Իսկ ահա այն երկրներում, որտեղ Սորոսին և «սորոսաբնի թռչնակներին» տրվել է գործողությունների լայն ասպարեզ, առկա է իրական վտանգ։ 

Եվ այդ վտանգը ոչ թե ինչ-որ մեկի արտաքին ագրեսիան է, այլ սոցիալական, քաղաքական և այլ ցանկացած տեսակի «ժողովրդավարության լիցքի» պայթյունը։ 

Եվ այդ պայթյունը բարի մտադրությունների պատրվակով կազմակերպում են աշխարհի ամենահայտնի «ֆիլանտրոպի» աշխատակիցները և ակտիվիստները։

Կամո Խաչիկյան

 

 

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
website by Sargssyan