ԶԼՄ-ների հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական իրավունքը․ Սոսե Չանդոյան

Լրագրող-իրավաբան Սոսե Չանդոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին շրջանում ՀՀ-ում տարբեր լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող ոտնձգություններին․ «Հայելին արտացոլում է տարիների ընթացքում հասարակության մեջ կուտակված էներգիաների ու անձնական ամբիցիաների պոռթկումներ, ոմանց մոտ դրանք դրսեւորվում են կազմակերպված միջոցառումներին ԶԼՄ-ների մուտքի՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեության սահմանափակմամբ, մյուսների մոտ «ձվերի ապստամբությամբ» եւ այլ ձեւաչափերով: Թե ինչ նոր «բարձունքներ» կարող է գրավել մարդկային ֆանտազիան անգամ չեմ ցանկանա պատկերացնել, քանզի 21-րդ դարում փաստացի գրաքննություն ոչ ուղիղ ձեւով, բայց այնուամենայնիվ իրականացվում է:
Այո, ԶԼՄ-ն հասարակության լայն զանգվածների վրա գաղափարահոգեբանական ազդեցություն ունենալու ու լսարանին որոշակի գործողությունների մղելու լավ գործիք է, ինչը միգուցե շատերի համար շահեկան չէ/ այս պարագայում քաղաքական զարգացումների մեջ չեմ էլ ցանկանա խորանալ, քանզի ինձ համար կարեւոր է ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունը/, սակայն եկեք չմոռանանք, որ ժողովրդավարական, իրավական, օրինական պետության համար անչափ կարևոր է տեղեկատվական ազատությունը, իսկ ինֆորմացիայի մատակարարը մեծամասամբ հենց ԶԼՄ-ն է, որի հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական՝ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը:
Թեեւ լրատվամիջոցների շուրջ վերջին զարգացումները ժպիտ պարգեւող չեն, այնուամենայնիվ ինչպես ասում է ընկերներիցս մեկը հետաքրքիր ժամանակներ ենք ապրում․․․ համամիտ եմ, եւ այդ հետաքրքրությունը դիտարկում եմ խնդիրների գրագետ լուծման կոնտեքստում!
Հաճելի աշխատանքային օր գործընկերներիս»:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
website by Sargssyan