Երեւանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց. Նա հայտարարություն է տարածել

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս առնչությամբ նրա տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, բարեկամներ,

Երեւանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակայն չխախտելով նաեւ անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները:

Պաշտոնավարմանս 8 տարիների ընթացքում Երեւանի կենդանաբանական այգին գրանցել է տեսանելի առաջընթաց, վերանորոգվել, բարեկարգվել եւ կառուցվել են եվրոպական չափանիշներին համապատասխանող ազատավանդակներ, ներմուծվել Երեւանում երբեւէ չցուցադրված կենդանիներ, բարձրացվել կենդանաբուժական ծառայությունների ստանդարտը, այգին դարձել է Եվրոպական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների միջազգային ասոցիացայի թեկնածու անդամ:

Թեպետ որոշումը կայացրել եմ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, լիահույս եմ, որ լիազորություններիս դադարեցման արդյունքում այլեւս կավարտվի կենդանիների անկումների շարանը (այդ թվում՝ թափառող շների հարձակումները), քանի որ աշխատանքիս թիրախում մշտապես ունեցել եմ կենդանիների բարեկեցությունն ու հանրային անվտանգությունը:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ մշտապես եղել եմ, եւ շարունակելու եմ լինել Երեւանի կենդանաբանական այգու կողքին՝ որպես աջակից, ինչպես նաեւ քաղաքային իշխանությունների թիմակից եւ ընկեր՝ մշտապես աջակցելով Այգու բարեկարգման որդեգրած ուղին առաջ տանելու հարցում:

Շնորհակալ եմ քաղաքային իշխանություններին՝ ցուցաբերած վստահության համար, եւ է՛լ ավելի շնորհակալ իմ թիմին՝ իր աշխատանքային պարտականությունները մշտապես գերակատարելու եւ Կենդանաբանական այգու թռիչքաձեւ զարգացման ուղին որդեգրելու համար»:

Առաջարկել եմ Ռուբեն Խաչատրյանին ազատման դիմում գրել․ Տիգրան Վիրաբյան

2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ «Ձվի գնանկումը պայմանավորված է դրա գերարտադրությամբ»․ «Փաստ» «Բարեփոխումները հաջողված չեն համարվի, մինչև չկարգավորվեն առաջնային հարցերը». կստեղծվի պարեկային ոստիկանություն․ «Փաստ» «Տնտեսական աճի մեջ մենք լուրջ որակական փոփոխություններ չենք տեսնում. առկա է իներցիա»․ «Փաստ» Լավ, թե վատ՝ «բանավեճն» արդեն անցյալում է. կարևորը վաղվա օրն է․ «Փաստ» Քարոզարշավն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու․ «Փաստ» «Մեզ ոչ միայն լավ զինատեսակներ, այլև ներքին միասնականություն է պետք. սա է ամենագլխավոր գրավականը»․ «Փաստ» Առողջապահական տեսչական մարմնում կրքերը չեն հանդարտվում, «Փաստ» Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցով․ «Փաստ» Իրավիճակի լիցքաթափման նպատակով, «Փաստ» Չինական բանկերին հրամայել են ախտահանել կանխիկ փողերը, որպեսզի զսպվի կորոնավիրուսի տարածումը Արտակարգ եղանակային երեւույթները կարող են հանգեցնել տնտեսական անկման, «ինչպիսին մենք երբեք նախկինում չենք տեսել» Ոստիկանները բերման ենթարկվածի խուզարկությամբ լիրիկայի 100 դեղահաբ են հայտնաբերել Խոշոր վթար Արարատի մարզում. Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում (ֆոտո) ՀՀ նախագահի որոշմամբ 3 զինծառայող Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել Կոտայքի ոստիկանները մի քանի տասնյակ բնակարանային գողություններ են բացահայտել․ խումբը հայտնաբերվել է Փետրվարի 10-ից 16-ը հայտնաբերվել է ոչ սթափ 102 վարորդ Մեծամորի տներից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից
website by Sargssyan