Հեչ չտխրեք, վաղը բոլոր մարզերում տեղումները կդադարեն. Գագիկ Սուրենյան
ԲլոգՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, հեչ չտխրեք, վաղը լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։ Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։ Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում այդ թվում և երևանում ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։ Վայելենք մեր ոսկե աշունը»: