«Չեմ զարմանա, որ կառավարության շենքի դիմաց վաղը Կամասուտրա բեմադրեն». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով մետրոյի Հանրապետության կայարանի մոտ երեկ ցուցադրված «Հուզանք ու զանգ» աղմկահարույց ներկայացմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ու էս մառազմը և ապականությունը շարունակվելու է, քանի դեռ հասարակության մեծ մասը լուռ է

Երեկ հետևում էի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող, այսպես կոչված, ֆուտուրիստական պոեզիայի էքսպերիմենտալ ընթերցմանը, ինչը, պարզվեց, ըստ այդ «ներկայացման» գլխավոր դերակատարներից մեկի, Երևանի ավագանու « Իմ Քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի` «ֆուտուրիստական պոեզիայի ապագայի ձայնն է անցյալում, որ գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը»: Հասկացաք չէ՞: Բնականաբար` ոչ: Ես ևս, լինելով մասնագիտությամբ թատերագետ, ով հաստատ տարբերում է արվեստը ապականությունից, մառազմից, զառանցանքից և հիվանդ մարդկանց ախտաբանական սուբլիմացիաներից, ոչինչ չհասկացա:

Հանրապետության մետրոյի տարածքում երեկ, քաղաքապետարանի թույլտվությամբ բեմադրված «ֆուտուրիստական մառազմի» մասին տեղեկացա իմ ընկերներից Վահագն Խաչերյանի գրառումից ու մինչ Ամուլսարից վերադարձա Երևան` «բարձր արվեստի» բեմականացումը ավարտվել էր:
Որ հասարակության մեջ կարող են լինել անառողջ ընկալումներ ունեցող մարդիկ, հասկանալի է: Ինձ իրենք չեն հետաքրքրում, քանի դեռ չեն հրապարակայնացնում իրենց հիվանդ և պաթոլոգիկ բնազդները: Վաղը, ես չեմ զարմանա, որ կառավարության շենքի դիմաց Կամասուտրա բեմադրեն ու «մտավորականների» մի հատված, ցավոք, բարեկրթությունս թույլ չի տալիս նրանց դեպքում «մտավորական» բառի մեջ օգտագործել կոշտ «ռ»-ն, ասի, որ դա բարձր արվեստ է և մեզ, տգետներիս, խորհուրդ տալ այցելել Թաջ Մահալ:

 

Սա այլևս աղետ է, ու այս աղետը կանխել է պետք օր առաջ: Ցավոք, հանրության մեծ մասը լուռ է, ու այդ լռությունը ամենամեծ քարտ-բլանշն է հիվանդների, ապազգային աղբի և հատուկ մշակված ծրագրով ապականություն քարոզողների համար:

Ու թող չհամարձակվի որևէ «ազատ ճախրող» արվեստագետ ասի, թե երեկ Հանրապետության մետրոյի մատույցներում տեղի ունեցածը արվեստ էր և գոյության իրավունք ունի: Արդեն ասացի` նույն տրամաբանությամբ վաղը հրապարակներում և ձեր երեխաների կրթարանների դիմաց նման «ազատ ճախրող արվեստագետները» կբեմադրեն Կամասուտրա ու ձեր երեխաները ստիպված կլինեն հաղորդակիցն ու ականատեսը լինել այդ «բարձր արվեստին»»:

 

 

Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները դատական նիստի տեղի և ժամանակ վերաբերյալ պատշաճ ձևով ծանուցված չեն եղել «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է. Գազ չի լինելու Թե ինչպես ձուլման ժամանակ գետնին ընկած ապակու «կաթիլից» առաջացավ ակնոցի գաղափարը Նոր iPhone-ները հավանաբար կներկայացվեն հոկտեմբերի 13-ին․ Apple Insider ՊԵԿ-ին մարտական զենք կտրամադրվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Հա­յաս­տա­նյաց Առա­քե­լա­կան սուրբ եկե­ղե­ցու Եպիս­կո­պո­սաց ժո­ղո­վը․«Փաստ» Էս իշխանությունները լրիվ թքած ունեն մարդկանց կարծիքի վրա. Մարդիկ շարունակում են դեմ լինել դպրոցներում սեռական դաստիրակություն դասավանդելուն Մոսկվայի դատարանը վրաերթ իրականացրած ադրբեջանցի ռեփերին կալանավորելու թույլտվություն է տվել (լուսանկարներ) Գյու­ղո­լոր­տի առա­ջըն­թա­ցը պա­հան­ջում է պե­տու­թյան կող­մից հա­մա­լիր աջակ­ցու­թյուն, այլ ոչ թե հատ­վա­ծա­կան քայ­լեր.«Փաստ» Այսօր Նիկոլ Փաշինյանի կրտսեր դստեր կյանքում մեծ իրադարձություն է տեղի ունեցել «Պահ­պա­նել Թու­մա­նյա­նի, Կո­մի­տա­սի և Անդ­րա­նի­կի ոգին ու փո­խան­ցել սե­րունդ­նե­րին».«Փաստ» Հրդեհ՝ դպրոցում. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Ձեզանից կպահանջվի 5-10 րոպե. Առողջապահության նախարարությունը հայտնում է հետազոտության մասին Այս տարի Ամանորի տոնակատարությունը Թայմս Սքվերում տեղի կունենա վիրտուալ ձևաչափով «Կա­րև­որ հար­ցե­րը թո­ղած՝ կա­ռա­վա­րու­թյու­նը խո­սում է 2050 թվա­կա­նի մա­սին».«Փաստ» Ադրբեջանում հավաքների են կանչում նաև հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց. Ղուլյան Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Նոր որոշում է ստորագրվել Հրավառությունն իրականացվել է մասնագիտացված կազմակերպության կողմից, իսկ բանկը ծառատունկ կնախաձեռնի.«Փաստ» Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը «Տպա­վո­րու­թյուն է, թե փոր­ձում են խնդի­րը հաղ­թա­հա­րել՝ այն չտես­նել տա­լու մի­ջո­ցով».«Փաստ»
website by Sargssyan