Ովքե՞ր են պայքարում Արայիկ Հարությունյանի դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին հետևողական արշավ է սկսվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ: 

Ընդհուպ, արդեն պահանջներ են դրվում նրա հրաժարականի հարցով: Իհարկե, այնպես չէ, որ դժգոհության հիմքեր չկան: Սակայն այս թեմայի հետ կապված՝ «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հասել: 

Ըստ մեր տեղեկությունների, Հարությունյանի դեմ տեղեկատվական արշավին իրենց ուրույն մասնակցությունն ունեն, այսպես կոչված, «սորոսականները», որոնք «տակից» կրակի վրա յուղ են լցնում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրները նշում են, որ այս գործում անմասն չէ նաև փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, որն, ի դեպ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանելու ամենաեռանդուն կողմնակիցներից է: 

Ի դեպ, Անափիոսյանն իր հասարակական գործունեության շրջանակներում բավականին լուրջ գումարներ է ստացել Սորոսի հիմնադրամի կողմից և այդ շրջանակներում մի շարք ծրագրեր իրականացրել:

Թե կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում «սորոսականների» այս արշավը, մեր աղբյուրը դժվարացավ պատասխանել, սակայն ուշագրավ է նախարարության երեկվա պարզաբանման մեջ հետևյալ շեշտադրումը, որն ընդգծում է հայերենի ու հայերենագիտության դերն ու նշանակությունը. «Օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կրակոցներ՝ Էջմիածնում. Սբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ, կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել Հայաստանի ոգու մի մասնիկ Կամչատկայում ՀՅԴ երիտասարդները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի առջեւ (ուղիղ) Նոր քամիներ. տարածաշրջանում աշխարհաքաղաքական դեկորացիաներն սկսել են զգալիորեն փոփոխվել Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 33-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զգում իրազեկ չլինելու պատճառով. «Փաստ» Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները. «Փաստ» Երբ «թքած ունեն» օրենքի վրա. «Փաստ» Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց. «Փաստ» Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է. «Փաստ» Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ» Այսօր Որակի համաշխարհային օրն է «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ» «Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին. «Փաստ» Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը. «Փաստ» Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. «Փաստ»
website by Sargssyan