Պետք է կենտ­րո­նա­նան փոքր և մի­ջին բիզ­նե­սի զար­գաց­ման վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, բազմիցս խորհրդարանի ամբիոնից խոսել է մենաշնորհների անթույլատրելիության և մրցակցության խթանման մասին, և նրա սիրած օրինակները հիմնականում վերաբերում էին բանանի, շաքարավազի ներկրմանը և այլն։ 

Վարչապետ դառնալուց հետո էլ Փաշինյանը շարունակում է անդրադառնալ մենաշնորհների դեմ պայքարին և խոսել փոքր և միջին բիզնեսին խրախուսելու անհրաժեշտության մասին, սակայն թե որքանով են նրա հայտարարությունները արտացոլվում իրական քաղաքականության մեջ, այլ հարց է։

Վերջերս հրապարակվեց 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը, որը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13,5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 

Այս ցուցանիշները որպես ձեռքբերում իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց նաև Փաշինյանը՝ հատուկ ընդգծելով, թե 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Թվում է, թե խոշոր հարկատուների վճարած հարկերի ավելացումը դրական է տնտեսության համար, սակայն պետք է նկատել, որ խոշոր հարկ վճարողների կողմից ավելի հարկ վճարելը պայմանավորված է ոչ միայն ստվերի կրճատմամբ, այլև նրանց կողմից շուկաների մենաշնորհացման և որոշ հարկատեսակների դրույքաչափերի աճով։

Հայաստանում տևական ժամանակ ականատես ենք լինում մի երևույթի, երբ խոշոր բիզնեսը կլանում է մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին կամ նրանց մրցակցությունից դուրս թողնում։ 

Օրինակ՝ ակնառու է, թե ինչպես են մանր խանութներն ու կրպակները փակվում խոշոր սուպերմարկետների և մոլերի բացմանը զուգահեռ։ 

Այսինքն՝ խոշոր բիզնեսի բարգավաճումը հիմնականում տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին:

Զարգացած և դինամիկ տնտեսական համակարգ ունեցող երկրներում փոքր և միջին բիզնեսը վճարում է ընդհանուր հարկերի գերակշռող մասը, քանի որ այս սեկտորն ապահովում է տնտեսության հիմնական մասնաբաժինը, քանի որ խոշոր բիզնեսը և մենաշնորհները շատ հաճախ կարող են խոչընդոտ հանդիսանալ տնտեսության զարգացման համար։ 

Եվ պատահական չէ, որ այդ երկրների կողմից այնպիսի քաղաքականություն է տարվում, որ խոշոր բիզնեսը տնտեսության մեջ ունենա որոշակի սահմանաչափ։ Դրա համար էլ փոքր բիզնեսին տրվում են հարկային արտոնություններ, որոշակի գործիքակազմով խրախուսվում է նրանց գործունեությունը և այլն։

Եվ թվում է, թե մեր կառավարությունն էլ տարբեր քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի փոքր ու միջին բիզնեսի գործունեության պայմանները բարելավվեն և տնտեսության այս հատվածի մասնաբաժինը ավելանա, որն էլ կդառնա կառավարության՝ մենաշնորհների դեմ պայքարի և մրցակցությունը խրախուսելուն ուղղված քաղաքականության լավագույն օրինակը, սակայն սրա փոխարեն տեսնում ենք, թե ինչպես է կառավարությունը շարունակում խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին արտոնություններ տալ։

Իրականում վարչապետն ավելի շատ պետք է հպարտանար ոչ թե խոշոր բիզնեսի ներկայացուցիչների վճարած հարկերի ավելացմամբ, այլ այն ցուցանիշներով, թե ինչքան է բարելավվել փոքր ու միջին բիզնեսի դրությունը Հայաստանում և ինչքանով է ավելացել այս հատվածի տնտեսվարողների վճարած հարկերի մասնաբաժինը։

Հասկանալի է, որ խոշոր բիզնեսը տնտեսության համար բազմաթիվ հավել յալ արդյունքներ է ապահովում, բայց չպետք է թույլ տալ, որ խոշոր բիզնեսի մասնաբաժինն աճի փոքր ու միջին բիզնեսի հաշվին։ 

Կառավարությունն այնպիսի քաղաքականություն պետք է վարի, որ ոչ թե փոքր տնտեսվարողները դուրս մնան դաշտից, այլև ավելի մրցունակ դառնան։ Փոքր ու միջին բիզնեսին բացի արտոնություններ տրամադրելուց, շատ կարևոր է նաև դրանց զարգացման համար լրացուցիչ ներդրումային միջոցների ներգրավումը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց. «Փաստ» Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է. «Փաստ» Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ» Այսօր Որակի համաշխարհային օրն է «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ» «Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին. «Փաստ» Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը. «Փաստ» Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. «Փաստ» Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս
website by Sargssyan