ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Տե­ղի է ունե­ցել «Եռան­կյու­նի» ֆիլ­մի պրե­մի­ե­րան, իր դռներն է բա­ցել «Զվարթ­նոց» օդա­նա­վա­կա­յա­նի մեկն­ման նոր սրա­հը

ՏՈՆԵՐ

Ռուսաստան՝ Համաձայնության և համերաշխության օր (Նոյեմբերյան հեղափոխության օր), Բանգլադեշ՝ Ազգային հեղափոխության և համերաշխության օր, Բելառուս՝ Նոյեմբերյան հեղափոխության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1676 – ծնվել է Մխիթար Սեբաստացին: 

1857 – ծնվել է նշանավոր բանասեր և լեզվաբան Ստեփան Մալխասյանցը: 

1865– ծնվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը: 

1879– ծնվել է պատմաբան, լեզվաբան, բառարանագետ Երվանդ Տեր-Մինասյանը: 

1900 – ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Գրիգոր Հարությունյանը: 

1903 – ծնվել է արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը: 

1919- Ջավադ բեկ Շիխլինսկու ադրբեջանական բանակը սկսել է զանգեզուրյան արշավանքը և հասել Տեղ գյուղին, սակայն, դիմադրության հանդիպելով, ստիպված է եղել վերադառնալ ելման դիրք: 

1920-թուրքական բանակը գրավել է Ալեքսանդրապոլը, և գեներալ Կարաբեքիրը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ պահանջելով կապիտուլ յացիա: 

1922 - Երևանում բացվել է պետական հանրային գրադարանը: 

1965- վախճանվել է հայ օպերային երգիչ Շարա Տալյանը: 

1967 – տեղի է ունեցել «Եռանկյունի» ֆիլմի պրեմիերան: 

1995-վախճանվել է հայազգի քանդակագործ Վարազը (Վարազդատ Սամվելյան): 

2003- անսպասելի ինքնալուծարվել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Ագրոբանկը»: 

2005-Թուրք աշխարհահռչակ գրող Օրհան Փամուկը իր «Ձյունը» վեպի համար, որի գործողությունները ծավալվում են Կարսում, արժանացել է հեղինակավոր ֆրանսիական Medicis գրական մրցանակի: 

2005-վախճանվել է հայազգի ռուսաստանցի գրականագետ և բանասեր Միխայիլ Գասպարովը:

2006 –վախճանվել է ռաբիս երգիչ Արամ Ասատրյանը: 

2008- Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով հաղթել է Ռաուլ Մարկեսին և կարողացել ութերորդ անգամ անընդմեջ պաշտպանել IBF վարկածով չեմպիոնության տիտղոսը միջին քաշային կարգում: 

2009- երեկոյան երևանյան Կասկադից բարձրացող շքեղ հրավառությունը ազդարարել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացումը: 

2011- առաջին ուղևորներին է սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման նոր սրահը: Օդանավակայանի նոր շենքը սկսել է գործել ամբողջությամբ: 

2014-Գյումրիում բացվել է Միխայիլ Կալաշնիկովի արձանը, որը կոնստրուկտորի առաջին արձանն է աշխարհում։

 

2017-ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով Ամերիկայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 48-րդ նահանգը։ 

2018- Գորիսից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 4 ժամկետային զինծառայող, իսկ 17-ը վիրավորվել է։

ԱՇԽԱՐՀ

630 – ծնվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդ Բ-ն: 

1720 – ծնվել է վրաց թագավոր Հերակլի 2-րդը: 

1728 –ծնվել է անգլիացի ծովագնաց և քարտեզագիր Ջեյմս Կուկը: 

1818 –ծնվել է գերմանացի ֆիզիոլոգ և փիլիսոփա Էմիլ Դյուբուան: 

1867 – ծնվել է լեհ քիմիկոս և ֆիզիկոս Մարի Կյուրին: 

1879 –ծնվել է ռուս քաղաքական գործիչ, հեղափոխական, կոմունիստական շարժման առաջնորդ Լև Տրոցկին: 

1888-ծնվել է ուկրաինացի անարխիստ-կոմունիստ Նեստոր Մախնոն: 

1902 – Տուլայում տեղացի բժիշկ Ֆյոդր Արխանգելսկու նախաձեռնությամբ բացվել է Ռուսաստանի առաջին սթափարանը, որը կոչվում էր «Կացարան հարբածների համար»:

1910- վախճանվել է ռուս մեծանուն գրող Լև Տոլստոյը: 

1913 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, արձակագիր, թատերագիր, փիլիսոփա, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ալբեր Քամյուն: 

1917– Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա: Ռուսաստանում տեղի է ունեցել Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը: 

1918 – ծնվել է ամերիկացի ավետարանիչ և քաղաքական գործիչ Բիլլի Գրեհեմը: 

1940 – քամու հետևանքով փլուզվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող Tacoma Narrows Bridge կախովի կամուրջը: 

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ավիացիայի կողմից Յալթայի մոտ խորտակվել է «Արմենիա» սանիտարական շոգենավը, զոհվել է մոտ 5000 մարդ: 

2007- Լոնդոնի Սենտ Պանկրաս կայարանում բացվել է «Հանդիպման վայր» անվանումով արձանը: 

2007 –ֆիննական Յոկելա քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանդ: 18-ամյա դպրոցական Պեկկա-Էրիկ Աուվենը կրակ է բացել դպրոցում, որի արդյունքում 9 մարդ է զոհվել (ներառյալ ինքը): 

2010–Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում օծվել է «Սագրադա Ֆամիլիա» տաճարը: 

2012-Գվատեմալայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում 42 մարդ զոհվել է, 150-ը՝ վիրավորվել, իսկ 22-ը` անհետ կորել:

Կամո Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
website by Sargssyan