«Պայմանավորված է որոշակի շահարկումներով»․Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլի մասին

Կա ոչ ճիշտ հաղորդակցման խնդիր, ինչը պայմանավորված է որոշակի շահարկումներով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ խոսելով ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները բուհական ծրագրում ոչ պարտադիր դարձնելու դեմ ուղղված դասադուլի մասին։

«Հարցը մամուլում կամ մարդկանց հարցազրույցներում ներկայացվում է այնպես, թե այս իշխանությունը դեմ է ազգային ինքնությանը, հայոց լեզվին, հայ եկեղեցուն՝ բացարձակ սուտ։ Գաղտնիք չէ, որ նախարար Արայիկ Հարությունյանը ժամանակին պայքարում էր օտարալեզու դպրոցների դեմ, հայոց լեզվի պահպանման համար, ինչպե՞ս կարող են նման մարդուն մեղադրել հայոց լեզվին ինչ-որ թշնամանքով վերաբերվելու մեջ, սա անհեթեթություն է»,- նշել է նա։

Պատգամավորը նաև հավելել է, որ գործող իշխանությունը երբևէ չի հերքել հայ եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում կամ հայոց լեզվի դերը․ «Հայաստանում որևէ իշխանություն չի էլ կարող նման հերքումներով հանդես գալ»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը։

 
Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ» Այսօր Որակի համաշխարհային օրն է «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ» «Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին. «Փաստ» Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը. «Փաստ» Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. «Փաստ» Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը
website by Sargssyan