Արցախի նախագահի անունից «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնվել Լյուդմիլա Հարությունյանին

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար  ս.թ. նոյեմբերի 7-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը ԱՀ նախագահի անունից «Մեսրոպ Մաշտոց» շքանշան հանձնեց հասարակագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչը բարձր գնահատեց նրա ավանդը մեր ժողովրդի ազգային զարթոնքի, արցախյան խնդիրը տարբեր ատյաններում լավագույնս ներկայացնելու եւ պաշտպանելու գործում: Նա ընդգծեց ազգային-ազատագրական պայքարում գաղափարական զենքի կարեւորությունը, որի ամենանշանավոր կրողներից մեկն է Լյուդմիլա Հարությունյանը։

Լյուդմիլա Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Արցախի Հանրապետության ղեկավարությանը, նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախին իր  մատուցած ծառայությունը գնահատելու համար: Նա պատրաստակամություն հայտնեց իր գիտելիքով եւ փորձով այսուհետ եւս օգտակար լինելու Արցախին:

 
Երբ «թքած ունեն» օրենքի վրա. «Փաստ» Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց. «Փաստ» Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է. «Փաստ» Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ» Այսօր Որակի համաշխարհային օրն է «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ» «Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին. «Փաստ» Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը. «Փաստ» Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. «Փաստ» Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան
website by Sargssyan