Գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում բնակ­վող ան­ձանց հա­մար խնամ­քի նպաս­տի իրա­վունք կսահ­ման­վի՝ մին­չև երե­խա­յի 2 տա­րին լրա­նա­լը. նոր նա­խա­գիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։ 

Բացի դա, այս նախագծով հստակեցվում է նաև գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ, 28-րդ և 28.1-ին հոդվածներով սահմանվում է խնամքի նպաստի իրավունքը, նպաստի նշանակման և վճարման կարգը, ինչպես նաև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու և վերսկսելու, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելու հետ կապված հարաբերությունները: 

Համաձայն օրենքի՝ նպաստը նշանակվում և վճարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին։ 

Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով նախարարությունն առաջարկում է խնամքի նպաստի իրավունք սահմանել նաև գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքների համար՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի 2 տարին լրանալը ներկայացվելու դեպքում՝

1. երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում,

2. երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նշված ժամկետը լրանալուց հետո։

Համաձայն այս նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաև երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ նույն գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի համաձայն, չաշխատող մայրերին ևս հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ, առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1-ից։

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում, ըստ նախագծի հիմնավորման, եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագիծն ընդունելու դեպքում կաճեն խնամքի նպաստի ծախսերը։ 

Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները 2020 թվականին կկազմեն 993,195.0 հզր դրամ (2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը կկազմի 25500 դրամ)։ 

Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները նախատեսված են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով։

Այս օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո՝ ապահովելով խնամքի նպաստի նշանակումն ու վճարումը գյուղական բնակավայրերում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 155 անգամ Իրանում հինգ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով Ողբերգական դեպք Գյումրիում. կինը տանը զույգ որդի է ունեցել. նրանք մահացած են ծնվել Պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը․ Էդմոն Մարուքյան Պակիստանում 5 մարդ է զոհվել գործարանում պայթյունից Երեւանում շտապօգնության աշխատակիցները իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին եւ դիմակ դնում Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Էրդողանը պայմանավորվածություն պահող չէ ու այս ամբողջ պատմությունը հենց դրա մասին է․ քաղաքագետ Աղավնի Գրիգորյան. Մենք ու մեր Պո-եզը Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Աղավնի Գրիգորյան. Գորտը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աբրահամ Հարությունյան. Ժանտախտ (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՓԵՏՐՎԱՐԻ). Ով­քե՞ր են իրենց ծննդյան օրը նշել ու նշում չորս տա­րին մեկ Արսեն Թորոսյանը հարկայինի նախկին օպերին ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն է նշանակել. «Փաստ» «Ագ­րո­քի­մի­ա­կան ծա­ռա­յու­թյու­նը» վե­րան­վան­վել է.ի՞նչ գոր­ծա­ռույթ­ներ է այն իրա­կա­նաց­նե­լու. «Փաստ» Նոնա Վանեցյանը դուստր է ունեցել «Իշ­խա­նու­թյուն­նե­րը քաղ­հա­սա­րա­կու­թյան հետ աշ­խա­տել ընդ­հան­րա­պես չգի­տեն»․ «Փաստ» «Հա­մա­կարգ­ված և տրա­մա­բան­ված որևէ գոր­ծո­ղու­թյուն չկա».լավ տնտե­սա­կան աճ, բայց մի­այն պաշ­տո­նա­պես. «Փաստ» Իրենց հա­մար՝ ռա­ցի­ո­նալ, պե­տու­թյան հա­մար՝ վտան­գա­վոր. «Փաստ» Իշ­խա­նու­թյու­ննե­րը նետ­վել են կե­նաց ու մա­հու կռվի.ար­ժա­նա­պատ­վու­թյան և ամ­բի­ցի­ա­նե­րի պայ­քա­րը. «Փաստ»
website by Sargssyan