Օծանելիք՝ բազմաթիվ բաղադրատեսակներ ու հազարամյակների պատմություն

Սպիրտային օծանելիքը՝ դուխին (հայերենում կարող է օգտագործվել նաև բույրաջուր բառը), մաշկը, մազերն ու հագուստը բուրավետելու, ինչպես նաև բուժիչ ու թարմացնող– հիգիենիկ նպատակներով օգտագործվող նյութ է։ 

Պատրաստման համար հումք են ծառայում հոտավետ նյութերը (բնական և սինթետիկ), էթիլ սպիրտը, ջուրը (սովորաբար՝ թորած), որոշ ներկանյութեր, ինչպես նաև հոտավետ նյութերի ցնդելիությունը նվազեցնող այլ նյութերը (օրինակ` բենզիլբենզոատ)։ 

Մարդիկ դեռևս հին ժամանակներից են սկսել օգտագործել անուշաբույր նյութեր: 

Վաղ անցյալում որպես օծանելիք օգտագործել են բուսական եթերայուղեր, բալզամներ, խեժեր, կենդանական ծագման նյութերի թուրմեր։ 

Օծանելիքը՝ «պարֆյումերիա», լատիներենից թարգմանաբար նշանակում է «ծուխ»՝ «fumum»: Սա հուշում է, որ հին մարդիկ բույրեր ստեղծել են տերևների, փայտի, տարբեր համեմունքների այրմամբ: 

Բույրերի ստեղծման պատմությունը սկսվում է մոտ հինգ հազար տարի առաջ Հին Եգիպտոսից: 

Ապացույցներ կան, որ հենց այն ժամանակներից են սկսել օգտագործել բուրումնավետ նյութեր: Այնուամենայնիվ, ավելի հայտնի վարդի ջուրը հայտնաբերել են արաբները:

 Մոտ 1300 տարի առաջ նրանք սովորել են այն ստանալ վարդի ծաղկաթերթերից: 

Այն ժամանակ լայնորեն օգտագործվում էր այն որպես դեղամիջոց: 

Իհարկե, այն ուժեղ բուրիչ է, բայց շատերի համար անհասանելի էր իր բարձր գնի պատճառով: 

Ինչպե՞ս են հին ժամանակներում մարդիկ բուրմունքը անջատել բույսերից: 

Հնում օծանելիք ստանում էին «անֆլերաժի» մեթոդով, որի ժամանակ օգտագործվում էին հիմնականում ծաղիկներ: 

Սա շատ բարդ և ժամանակատար գործընթաց է, և ներկայումս չի օգտագործվում: 

«Անֆլերաժը» կարելի է մոտավորապես բացատրել այսպես. ապակու կտորի վրա քսվում է յուղ՝ հիմնականում խոզի ճարպ, ապա ծաղկաթերթիկներ են դրվում դրա վրա, այն բանից հետո, երբ ճարպը բույսից կլանում է ամբողջ բույրը, ծաղկաթերթերը փոխարինվում են և այդպես շարունակ, քանի դեռ հնարավոր է ճարպը հագեցնել հոտով: 

Հետո ճարպից սպիրտի օգնությամբ եթերայուղերը հանվում էին: Ներկայումս օծանելիք ստանալու տեխնոլոգիան շատ ավելի պարզ է: Հատուկ լուծիչը անցկացնում են ծաղկաթերթերի միջով, որի արդյունքում լուծիչը հագենում է եթերայուղերով: 

Հետո եթերայուղերը առանձնացվում են լուծիչից և մաքրում սպիրտով: 

Ներկայումս օծանելիքների արտադրության համար օգտագործվում են տարբեր ծաղիկներ (հասմիկ, վարդ, մանուշակ, նարդոս), ծառերի փայտանյութեր՝ հատկապես սանդալի ծառի, ինչպես նաև բույսերի արմատներ: 

Օծանելիքների ստեղծման պատմության ընթացքում հայտնվել են մեծ թվով նոր բաղադրիչներ, որոնք մտել են նրանց կազմի մեջ: 

Այնուամենայնիվ, ներկայումս արտադրվող օծանելիքի աննշան մասն է պատրաստվում բնական հումքից, քանի որ այն շատ թանկ է: 

Օծանելիքների ներկայիս բույրերի մեծամասնությունը քիմիկոսների աշխատանքի արդյունքն է, քանի որ վերջիններս սովորել են ընդօրինակել գրեթե ցանկացած ծաղկային բույր: 

Ընդ որում, շատ դժվար է տարբերակել այդ բույրերը բնականից, և դա ունակ են կատարել միայն պրոֆեսիոնալ օծանելիքի դեգուստատորները՝ հոտոտողները:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Անասնաբուծությամբ զբաղվողները ճանապարհներ են փակել Արմավիրում եւ Արարատում (ուղիղ) Հայտնի է Արցախում համապետական ընտրությունների օրը Ում հետ կհանդիպի Թրամփը Դավոսում Անցած շաբաթ գրանցվել է 129 արտակարգ դեպք. զոհվել է մեկ, փրկվել՝ 7 քաղաքացի Արագածոտնի մարզում վագոն-տնակ է այրվել. 9 հոգանոց ընտանիքն անօթեւան է մնացել (ֆոտո) Կոչ ենք անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը. Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել ԵՄ-ը ցանկանում է օտարերկրյա ներդրումների պաշտպանության հարցում համաձայնության հասնել Չինաստանի հետ Գլոբալ կորպորատիվ վարկային համակարգը անհրաժեշտ է վերանայել․ Թիմ Կուկ 80-անց կինը Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում եւ 2019 թվականի «Բենթլի» էր բերում իր հետ. Շուշան Ներսիսյան Արագածոտնի մարզում 24 տոննա ցորենով բարձված КамАЗ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է N զորամասի գումարտակներից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիայի» վրա. Tert.am ՃՈ-ն հունվարի 13-ից 19-ը պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 131 մեքենա ՀՀ-ում կարելի կլինի հանրաքվե անցկացնել՝ 25 հազար ստորագրություն հավաքելով. քննարկում խորհրդարանում Տասը պետական մրցանակ կսահմանվի Հայաստանում. պատգամավորները քննարկում են նախաձեռնությունը ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (ֆոտո) ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը Իրանը կարող է դուրս գալ ՄԶՉՊ-ից. Զարիֆ Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. նրան կընդունի նաեւ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել
website by Sargssyan