Վեճ և կրակոցներ «Թալին» ՋՕԸ-ում՝ ՀԱԿ անդամ Սափեյան եղբայրների մասնակցությամբ

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում այսօր՝ նոյեմբերի 7-ին, միջադեպ է տեղի ունեցել։

NEWS.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, և, ըստ նախնական տեղեկությունների` մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով որևէ անձ չի տուժել։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր»։

Անդրանիկ Սափեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին գնում է ոստիկանության բաժին, մեկնաբանություն տալ չի կարող։

Նշենք, որ ըստ 168․am–ի տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) անդամ  Սափեյան եղբայրներն՝ իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Վիճաբանություն է սկսվել, ծեծուջարդ, կրակոց է հնչել: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ: Մինչև ոստիկանության ժամանելը, ըստ 168.am-ի աղբյուրի, Սափեյանները փախել են:

 
Եղանակը՝ Հայաստանում Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել դատական, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. հաստատվեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չեղարկիր․ Շարմազանով ԵԱՏՀ խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները Համայնքների ավագանիներում ոչ արդյունավետ որոշումներ են կայացվում․ դեպքեր կան, որ ղեկավարն իր համայնքի բյուջեից իրեն մեքենա է գնել․ Հ․ Դանիելյանը՝ ԸՕ-ում փոփոխությունների նախագծի մասին (տեսանյութ) Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան Գույքային հարկը կաճի 4 անգամ. կառավարությունը հավանություն տվեց նախագծին Տգիտությո՞ւն, թե՞ միտումնավոր կազմակերված ապակայունացնող քայլ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ինչ պատժամիջոցներ են կիրառվել պարետի սահմանած կանոնները խախտած տնտեսվարողների և վարորդների նկատմամբ (տեսանյութ) Չ՛ի կարելի թույլ տալ, որ ուղեղային կենտրոնը սնանկանա ու փակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնապես հայտարարում է Ոչ, հարգելի դատարան․ Արդարադատության փոխնախարարը՝ Փաշինյանին (տեսանյութ) Կրկին փորձիր. Այս գործընթացը նման է «Կոկա-կոլա»-ի գովազդին. Իվետա Տոնոյան «Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվությամբ՝ 3,5 միլիարդ ՀՀ դրամից որքա՞նը հասցրեցինք ծախսել» Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մշտապես իրենց մանդատները ստացել են ժողովրդից «Հրապարակ». «Սեւ ցուցակն» ընդարձակվել է
website by Sargssyan