Բոլիվիայում ցուցարարները քաղաքապետին բոբիկ քարշ են տվել փողոցներով, վրան ներկ են լցրել եւ բռնությամբ կտրել են մազերը

Բոլիվիայի ոչ մեծ քաղաքի ղեկավարը հարձակման է ենթարկվել ընդդիմադիր ցուցարարների կողմից։ Նրան բոբիկ քարշ են տվել փողոցներով, վրան ներկ են լցրել եւ բռնությամբ կտրել են մազերը, հայտնում է BBC-ն։

Իշխող «Մաս» կուսակցությունից քաղաքապետ Պատրիցիա Արսը մի քանի ժամ անց ոստիկանությանն է հանձնվել։

Հակակառավարական ցուցարարների խումբը Բոլիվիայի կենտրոնական Կոչաբամբա քաղաքում արգելափակել է Վինտո կամուրջը։

Գործող նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների հետ բախումների հետեւանքով երկու ցուցարարների մահվան լուրի տարածվելուց հետո զայրացած ամբոխը ուղեւորվել է դեպի քաղաքապետարան։

Ցուցարարները քաղաքապետ Արսին մեղադրել են այն բանում, որ նա նախագահի կողմնակիցներին ստիպել է ճեղքել իրենց տեղադրած արգելապատնեշները։

Դիմակավորված տղամարդիկ «մարդասպան, մարդասպան» գոչյուններով քաղաքապետին բոբիկ քարշ են տվել կամրջի մոտ։ Այնտեղ նրան ստիպել են ծնկի գալ, կտրել են մազերը եւ վրան կարմիր ներկ են լցրել։ Նրանք նաեւ ստիպել են, որ Արը հրաժարականի դիմում ստորագրի։

Վերջիվերջո Արսը հանձնվել է ոստիկանությանը, որը նրան տարել է տեղի բժշկական կենտրոն։ Նրա աշխատասենյակն այրել են, իսկ քաղաքապետարանի լուսամուտները՝ կոտրել։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ) Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել Թրամփը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը եւ իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ Նախատեսվում է օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն. Փաշինյան Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca Վաղը խոսելու եմ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական մասից. ԿԳՄՍ նախարար ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել է 8 952 մարդու մոտ․ Ռիա Նովոստի Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթի օրը հայտնի է Պարետը նոր որոշում է կայացրել Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան 2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան Եկել է համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը․ Փաշինյան (տեսանյութ) Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան
website by Sargssyan