ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա հոկտեմբերին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.6 տոկոսով

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 298,300 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.6 տոկոսով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 

2019թ. հոկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 14.6 տոկոսով: Եթե 2018թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 249,857 ուղևոր, ապա 2019թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 286,227 ուղևոր:

2019 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,073 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,067  ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 19.9% տոկոս:

 

Ուղևորների թիվը 2018թ. հոկտեմբերին

Ուղևորների թիվը 2019թ.

հոկտեմբերին

Տարբերությունը տոկոսային

հարաբերությամբ

«Զվարթնոց»

249,857

286,227

14.6%

«Շիրակ»

15,067

12,073

-19.9%

Ընդամենը

264,924

298,300

 

12.6%

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,695,266 մարդ, որը 11.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 14.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 

 

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում.Նիկոլ Փաշինյան Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը Մանկավարժական համալսարանում բացվել է Չինական մշակույթի կենտրոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու համար ներում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ Դոլարը, եվրոն, ռուբլին թանկացել են Եղանակը՝ Հայաստանում Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջ Հայտնի է Լուժկովի մահվան պատճառը Դեմ քվեարկած պատգամավորը ինչպես կնայի քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են․ Արսեն Թորոսյան Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞. Գորգիսյան «Վույ–վույ–վույ, աման–աման, մի հատ գտեք էլի ձեզ». Արարատ Միրզոյանը՝ «Լուսավոր Հայաստանին» Հայաստանին զենք մատակարարող «ORSIS» -ը հանվել է սև ցուցակից Կցանկանամ, որ ծխախոտի գինը տարեցտարի բարձրանա. Հրաչյա Հակոբյան Մահացել է Յուրի Լուժկովը Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
website by Sargssyan