«Այս ցու­ցա­նի­շը բա­վա­րար է, որ մարդ­կանց թվե­րով չկե­րակ­րենք». թան­կա­ցել են առա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ չնայած վերջին շրջանում սպառողական շուկայում իրենց կազմակերպությունը ապրանքների գնաճի կամ գնանկման հետ կապված լայնածավալ դիտարկումներ չի իրականացրել, սակայն անզեն աչքով էլ տեսնում են, որ գնաճ, այնուամենայնիվ, կա։ 

«Մեզ համար դժվար է թվերով խոսել, որովհետև ամբողջ շուկան չենք ուսումնասիրել։ 

Բայց պարզ դիտարկումները ցույց են տալիս, որ ապրանքների գնաճը շարունակվում է, ընդ որում, թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները։ 

Հայաստանում գոյություն ունի օրենք՝ գնաճը տարեկան չպետք է լինի 4,5 տոկոսից ավելի, բայց իրականում այն տատանվում է 7-10 տոկոսի միջակայքում։ 

Մարդիկ զգում են այդ գնաճը, բայց պետական մարմինների ներկայացրած վիճակագրական տվյալների մեջ դրանք չեն երևում։ 

Վիճակագրական կոմիտեն մասնագիտական տվյալներ, թվեր է ներկայացնում սպառողական շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ։ 

Իրենք ուսումնասիրում են 470 ապրանք և ծառայություն և միջինացված տվյալ են մատուցում։ 

Ստացվում է խեղաթյուրված պատկեր։ 

Կոմիտեն այս փաստը պատճառաբանում է նրանով, որ դա միջազգային պրակտիկա է, բայց միջազգային պրակտիկայում կա նաև անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ընտանեկան փաթեթ հասկացությունը։ 

Եթե այդ ապրանքների և ծառայությունների շրջանակում ուսումնասիրեն գնաճը կամ գնանկումը, ապա կտեսնենք գների իրական պատկերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։ 

Նա ընդգծում է՝ բոլոր երկրներում էլ կա գնաճ, բայց մեր երկրում քաղաքացիների եկամուտները չեն ավելանում, այս պարագայում գնաճն, իհարկե, արտացոլվում է ընտանեկան բյուջեի վրա: 

«Հայաստանում ընտանեկան բյուջեի մոտ 65 տոկոսը ծախսվում է սննդի վրա։ 

Այդպիսի վիճակ լինում է միայն պատերազմի պայմաններում։ Արևմտյան զարգացած աշխարհում սննդի վրա մարդիկ ծախսում են ընտանեկան բյուջեի 25 տոկոսը, և եթե ծախսերը գերազանցում են այդ ցուցանիշը, ապա այդ մարդիկ հայտնվում են սոցիալական աջակցության թիրախում։ 

Միայն այս ցուցանիշը բավարար է, որ մենք թվերով չկերակրենք մարդկանց»,-նշում է մեր զրուցակիցը։ Մոտենում են ամանորյա տոները, և սպասելի է, որ ամեն տարվա նման ականատես կլինենք չարդարացված գնաճի։ 

Պողոսյանը նկատում է՝ իրենց կազմակերպության բազմամյա փորձը նույնն է վկայում. նոր տարվա նախաշեմին գնաճը պարբերաբար կրկնվում է։ 

«Եթե մեր ձեռնարկատերերը մի քիչ հեռատես լինեն ու մարկետինգով լուրջ ու գիտականորեն զբաղվեն, ապա, համապատասխան պայմաններ ունենալով, ապրանքները կպահեստավորեն և տոնական օրերին ավելի էժան կվաճառեն։ 

Խոսքը շուտ փչացող ապրանքների մասին չէ։ 

Որքան ապրանքներն էժան լինեն, այնքան դրանք շատ կվաճառեն, շահույթն էլ շատ կլինի։ 

Բայց իրականում հակառակն է լինում»,-ընդգծում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը։

Անդրադառնում ենք նաև հունվարից սպասվող թանկացումներին։ 

Ինչպես գիտենք, երրորդ՝ ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող շուրջ 800 անուն ապրանք թանկանալու է։ 

«2020 թվականի հունվարից ԵԱՏՄ-ի տարածքում գործելու են մաքսային միասնական դրույքաչափեր։ 

Այն ապրանքների դեպքում, որոնք Հայաստան են ներմուծվում Ռուսաստանից և ԵԱՏՄ մյուս երկրներից, շահում ենք, դրանք քիչ թե շատ մատչելի կլինեն։ 

Կթանկանան այն ապրանքները, որոնք երրորդ՝ եվրոպական և այլ աշխարհամասերի երկրներից են ներմուծվում Հայաստան, ինչը քիչ թիվ չի կազմում։ 

Հայաստանի շուկայում կան թե՛ չինական, թե՛ թուրքական, թե՛ եվրոպական ապրանքներ՝ հագուստ, խնամքի միջոցներ, տեխնիկա և այլն։ Այստեղ մեր սպառողները տուժում են։ 

ԵԱՏՄ տարածքում միասնական դրույքաչափերի գաղափարը տեղական արտադրողների արտադրանքը և վաճառքը խթանելն է։ 

Տեսեք՝ մեկը սիրում է կրել ֆրանսիական հագուստ, մյուսը՝ խմել գերմանական գարեջուր։ Երբ այդ ապրանքները ներմուծվում են Հայաստան, թող 5-7 տոկոս ավելի տուրք վճարեն, հենց միայն դրանով պետությունը կօգնի տեղական արտադրողին։ 

Սա ամբողջ աշխարհում ընդունված կարգ է։ Այժմ երկու գերտերությունները՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն, հենց այս հարցի շուրջ են վիճում։ 

Ամեն մեկն ուզում է իր երկիր ապրանքի ներմուծման մաքսատուրքը բարձրացնել, իսկ արտահանվածինը՝ նվազեցնել։ Մեր երկրում չեմ լսել, որ նման առաջարկ լինի, որ ներմուծվող ապրանքների մաքսատուրքը մի քանի տոկոսով բարձրացվի։ 

Այդ երկրները, օրինակ՝ Ֆրանսիան կամ Չինաստանը, մաքսատուրքերի մի քանի տոկոսի ավելացումը չեն էլ զգա, նրանց զարգացած տնտեսությունը թույլ կտա նաև այդ պայմաններով ապրանք արտահանել։ 

Այսինքն՝ երրորդ երկրների այն ապրանքատեսակների ներմուծման դեպքում, որոնցից կա նաև Հայաստանում, օրինակ՝ սպասք, հագուստ, խմիչք և այլն, պետք է այս սկզբունքով առաջնորդվեն։ 

Իհարկե, նույնը չենք կարող անել այն ապրանքների պարագայում, որոնք Հայաստանում չեն արտադրվում։ 

Ստեղծված իրավիճակում մեր տեղացի արտադրողը մրցակցելու հնարավորություն կունենա, այլապես նա կսնանկանա»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արտաշատի ԲԿ-ն մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսով վարակված 537 պացիենտի Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը Թալինի ոստիկանները շինանյութի խանութից կատարված գողության դեպք են բացահայտվել «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է Իգալոյի վարձակալությունը մինչև 2021 թվականի հունվար Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար Տիգրան Ավինյանը` սահմանափակումների ռեժիմին վերադարձի մասին Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե Երբ կբացվի օդային հաղորդակցությունը. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. Վարչապետ Աշխարհահռչակ դոները՝ նաև Հայաստանում. Տերյան փողոցում իր դռներն է բացել «Ալի Բաբա» ռեստորանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գործարկվել է ՀՀ նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը Ղազախստանի նախագահն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին «Բելառուսում փաշինյաններ ու զելենսկիներ չկան, այստեղ Մայդան չի՛ լինելու»․ Լուկաշենկո․ Belta Լոռիում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Որքան կկազմի մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան» Տիգրան Ավինյանը թեստավորվել է, հայտնի է պատասխանը ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա. Տեսանյութ
website by Sargssyan