ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Թուր­քի­ա­յում տե­ղի է ունե­ցել հայ­կա­կան եկե­ղե­ցու վե­րա­բաց­ման և օծ­ման արա­րո­ղու­թյունը

ՏՈՆԵՐ

Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա՝ Գյուտարարների օր, Ուկրաինա՝ Ուկրաինական գրերի և լեզվի օր, Գերմանիա՝ Բախտորոշ օր, Ռուսաստան՝ Արագ արձագանքման հատուկ ուժերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1899 – ծնվել է ճարտարապետ Միքայել Մազմանյանը: 

1900 – ծնվել է դերասանուհի Անահիտ Մասչյանը: 

1901- վախճանվել է բանաստեղծ, բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը: 

1907 – ծնվել է գրականագետ Մկրտիչ Մկրյանը; 

1920 – ծնվել է Իրանի ֆիզիկայի առաջին կին պրոֆեսոր Ալենուշ Տերյանը: 

1932– ծնվել է ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը: 

1926 - Երևանում կայացել է «Զարե» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: 

1948 – ծնվել է «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն: 

1957 – վախճանվել է խորհրդահայ քաղաքական գործիչ Գրիգոր Հարությունյանը: 

1961 – ծնվել է քանդակագործ Արշակ Նազարյանը: 

1995- վախճանվել է ֆիզիկոս Իոսիֆ Սիսակյանը: 

2005- Փարբի գյուղից ոչ հեռու գտնվող տարածքում Հայաստանի հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. երրորդ հազարամյակի գերեզմանաթմբեր, որոնք պարունակել են արիացիների կմախքի մնացորդներ և զարդեր: 

2009-տեղի է ունեցել Թուրքիայի Կայսերի նահանգում 12-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու վերաբացման և օծման արարողությունը:

 2010- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը սկսել է պիկետը «Երևան» հյուրանոցի դիմաց, որտեղ աշխատանքներն է սկսել «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը: 4 անձ բերման է ենթարկվել իրավապահների կողմից:

ԱՇԽԱՐՀ

959 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածինը: 

1799 -տեղի է ունեցել Բրյումերի 18-ի հեղաշրջումը՝ Նապոլեոն Բոնապարտը զինվորականների օգնությամբ տապալել է դիրեկտորիատի ռեժիմը: 

1818 – ծնվել է ռուս հանրահայտ գրող Իվան Տուրգենևը: 

1870 - Կուլմանեի ճակատամարտում ֆրանսիացիները հաղթել են պրուսացիներին: 

1885 – ծնվել է ռուս բանաստեղծ և դրամատուրգ Վելիմիր Խլեբնիկովը: 

1892 – ծնվել է գերմանացի գրականագետ Էրիխ Աուերբախը: 

1897 – ծնվել է բրիտանացի քիմիկոս Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշը: 

1900 —ռուսական 100 հազարանոց զորաբանակը ավարտել է Մանչժուրիայի օկուպացիան: 

1906 - Թեոդոր Ռուզվելտը դարձել է Միացյալ Նահանգների՝ օտար երկիր այցելած առաջին նախագահը: 

1907 -Տրանսվաալ գաղութը բրիտանական թագավոր Էդուարդ 7-րդին է նվիրել «Կուլլինան» ալմաստը, որը մինչ հիմա հանդիսանում է հայտնաբերված ամենախոշոր ալմաստն աշխարհում: 

1911-Գլեբ Կոտելնիկովը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած՝ աշխարհում առաջին РК-1 ծալովի պարաշյուտը: 

1918– վախճանվել է ծագումով լեհ, ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները: 

1934 – ծնվել է ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս և գրող Կարլ Սագան:

1936 – ծնվել է լատվիացի խորհրդային նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալը:

 1937- ճապոնական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Չինաստանի Շանհայ քաղաքը: 

1938– Նացիստական Գերմանիայի ամբողջ տարածքում հրեաների նկատմամբ սկսվել են ֆիզիկական բռնություններ, այդ գիշերը պատմության մեջ է մտել «բյուրեղապակյա գիշեր» անվանմամբ: 

1965-էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշորագույն վթարի հետևանքով ԱՄՆ-ի հյուսիս–արևել յան 7 նահանգները և կանադական Օնտարիոն գիշերը հայտնվել են խավարի մեջ: 

1970 – վախճանվել է ֆրանսիացի քաղաքական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը: 

1974– ծնվել է իտալացի ճանաչված ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն: 

1985 - Գարրի Կասպարովը, հաղթելով Անատոլի Կարպովին, 22 տարեկանում դարձել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն: 

1989- սկսվել է «սառը պատերազմի» խորհրդանիշ հանդիսացող Բեռլինյան պատի քանդումը։ 

1993- բոսնիական Մոսթար քաղաքում ռմբակոծություններից ավերվել է 1566 թվականին կառուցված կամուրջը: 

2004– թողարկվել է Mozilla Firefox դիտարկիչի առաջին տարբերակը:

Կամո Խաչիկյան

 

Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական 2020-ի ընթացքում սպանության, անձի անհայտ կորելու դեպքով քրգործերի 97,3%-ը բացահայտվել է Ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը. նոր տվյալներ (տեսանյութ) Եղանակը՝ Հայաստանում Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել դատական, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. հաստատվեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չեղարկիր․ Շարմազանով ԵԱՏՀ խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները Համայնքների ավագանիներում ոչ արդյունավետ որոշումներ են կայացվում․ դեպքեր կան, որ ղեկավարն իր համայնքի բյուջեից իրեն մեքենա է գնել․ Հ․ Դանիելյանը՝ ԸՕ-ում փոփոխությունների նախագծի մասին (տեսանյութ) Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան Գույքային հարկը կաճի 4 անգամ. կառավարությունը հավանություն տվեց նախագծին Տգիտությո՞ւն, թե՞ միտումնավոր կազմակերված ապակայունացնող քայլ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ինչ պատժամիջոցներ են կիրառվել պարետի սահմանած կանոնները խախտած տնտեսվարողների և վարորդների նկատմամբ (տեսանյութ) Չ՛ի կարելի թույլ տալ, որ ուղեղային կենտրոնը սնանկանա ու փակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնապես հայտարարում է Ոչ, հարգելի դատարան․ Արդարադատության փոխնախարարը՝ Փաշինյանին (տեսանյութ) Կրկին փորձիր. Այս գործընթացը նման է «Կոկա-կոլա»-ի գովազդին. Իվետա Տոնոյան
website by Sargssyan