Սքեյթբորդ. ակունքները՝ ինքնագլորի՞ց, թե՞ սերֆերից

Անվաչմուշկի (սքեյթ) պատմությունը սկսվում է անցած դարի կեսերից, իսկ ավելի ստույգ` այս գործիքի առաջին օրինակը հայտնվել է 1958 թվականին: 

Ենթադրվում է, որ այն կարող էր առաջանալ ինքնագլորից (самокат), եթե ինչ-որ մեկը որոշեր հանել դրա բռնակը, բայց այդպես չի եղել: Իրականում, անվաչմուշկը առաջացել է սերֆերից, որը ջրի վրայով սահելու համար (սերֆինգ) նախատեսված հատուկ տախտակ է: 

Երբ սերֆինգիստները ալիքների բացակայության պատճառով չէին կարողանում սահել ջրի մակերևույթին, նրանց օգնության էր գալիս անվաչմուշկը՝ սքեյթը: 

Ինչպես սերֆինգի, այնպես էլ սքեյթբորդի արմատները Կալիֆորնիայում են: Համարվում է, որ լավագույն սքեյթբորդիստները ապրում են հենց այնտեղ: 

Առաջին սքեյթերը նման էին անիվներ ունեցող տախտակի կտորի: Այն ժամանակ կարելի էր տեսնել, թե ինչպես են Կալիֆորնիայի փողոցներում ասֆալտի վրա «սերֆինգ» ցուցադրող երիտասարդ տղաները սահում այդ անվաչմուշկներով:

 Այս սահումներին տրվել էր «մայթային ճամփորդություն» անվանումը, իսկ գիտականորեն `«terra surfing» անվանումը: Առաջին անգամ պատմության մեջ սքեյթբորդի մրցումներ անցկացնելու համար ընտրվել է Կալիֆորնիա նահանգի Հիրմոզա հանգիստ քաղաքը: 

Մրցույթն անցկացվել է տեղի դպրոցներից մեկի բակում: 

Իսկ առաջին Ազգային մրցույթը կայացել է 1965 թվականին: 

Սքեյթբորդը կալիֆորնիացիների կյանք մտնելուց հետո սկսել է տարածվել ամբողջ աշխարհում: 

Այնուամենայնիվ, այնպես, ինչպես Ամերիկայում, այն այլ ոչ մի տեղ հանրաճանաչ չէր: Ամերիկացի Ռիչարդ Սթիվենսոնը առաջինն էր, որ սքեյթի համար «պոչ» ստեղծեց: 

Ներկայումս սքեյթի այդ հետին մասը անվանում են «քիքթեյլ»: 

Նորարարությունը մեծապես պարզեցնում էր գլորումը, որն էլ թույլ էր տալիս ավելացնել գլորման ընթացքում տարբեր հնարքներ կատարելու հնարավորությունը: 

Ավելի ուշ՝ 1971 թվականին, Սթիվենսոնը ստեղծել է շերտեր սքեյթի համար: Սքեյթի համար պոլիուրեթրանային անիվներ օգտագործելն էլ հորինել է Ֆրենկ Նեստվորին: 

Այն ժամանակ սքեյթբորդը աշխարհում շատ արագորեն էր տարածվում: Միայն ԱՄՆ-ում վաճառվել էր ավելի քան 40 միլիոն սքեյթ: 

Հետո շրջադարձային պահ եղավ սքեյթբորդի պատմության մեջ: Ֆլորիդա նահանգի սիրողական սքեյթբորդիստ Ալան Գելֆանդին հաջողվեց նոր հնարք կատարել` ցատկ առանց ձեռքերի, որը կոչվում է «օլլի»: 

Սա ներկայումս համարվում է սքեյթբորդի այն բազային հնարքը, որի վրա էլ հիմնված են մնացած հնարքները: 

Ավելի ուշ, կապված առաջացող ծանր վնասվածքների հետ, սքեյթբորդի նկատմամբ արգելք է դրվել: 1980-ականների կեսերին ամերիկյան բոլոր սքեյթ-դաշտերը փակ են եղել, իսկ որոշ վայրերում անգամ սքեյթբորդով զբաղվելը համարվել է օրենքի խախտում: 

Այնուամենայնիվ, սքեյթբորդին հաջողվել է նորից վերածնվել: 

Ներկայումս սքեյթբորդիստների հագուստը նախկինում օգտագործվող սերֆինգիստների հագուստից չէ, այն հիմա իրենից ներկայացնում է երկար շապիկ և ջինսե վարտիք: 

Խիստ փոխվել է նաև սքեյթբորդիստների ոճը՝ հիփ-հոփ երաժշտությունը դարձել է սքեյթի երաժշտություն: 

Պետք է արձանագրել, որ ներկայիս «էքստրեմալ» սպորտաձևերի շարքում ամենատարածված սպորտաձևը հանդիսանում է հենց սքեյթբորդը, իսկ էլեկտրական սքեյթը իր հերթին արդեն դարձել է անձնական փոխադրամիջոց:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

2020-ի ընթացքում սպանության, անձի անհայտ կորելու դեպքով քրգործերի 97,3%-ը բացահայտվել է Ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը. նոր տվյալներ (տեսանյութ) Եղանակը՝ Հայաստանում Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել դատական, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. հաստատվեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չեղարկիր․ Շարմազանով ԵԱՏՀ խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները Համայնքների ավագանիներում ոչ արդյունավետ որոշումներ են կայացվում․ դեպքեր կան, որ ղեկավարն իր համայնքի բյուջեից իրեն մեքենա է գնել․ Հ․ Դանիելյանը՝ ԸՕ-ում փոփոխությունների նախագծի մասին (տեսանյութ) Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան Գույքային հարկը կաճի 4 անգամ. կառավարությունը հավանություն տվեց նախագծին Տգիտությո՞ւն, թե՞ միտումնավոր կազմակերված ապակայունացնող քայլ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ինչ պատժամիջոցներ են կիրառվել պարետի սահմանած կանոնները խախտած տնտեսվարողների և վարորդների նկատմամբ (տեսանյութ) Չ՛ի կարելի թույլ տալ, որ ուղեղային կենտրոնը սնանկանա ու փակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնապես հայտարարում է Ոչ, հարգելի դատարան․ Արդարադատության փոխնախարարը՝ Փաշինյանին (տեսանյութ) Կրկին փորձիր. Այս գործընթացը նման է «Կոկա-կոլա»-ի գովազդին. Իվետա Տոնոյան «Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվությամբ՝ 3,5 միլիարդ ՀՀ դրամից որքա՞նը հասցրեցինք ծախսել»
website by Sargssyan