Արայիկ Հարությունյանը ոչ այլ ոք է, քան տրոյական ձի․Արծվիկ Մինասյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ոչ այլ ոք է, քան տրոյական ձի Հայաստանի համար, որ ներդրված է ու որի նպատակն է պարզապես քանդել հայ ժողովրդի ազգային ինքնատիպությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Արայիկ Հարությունյանի ամբարտավան եւ մեծամիտ պահվածքի եւ նաեւ իր արտաբերած անկանոն մտքերի, ոլորտում նախկինում վարված քաղաքականության քննադատության մասով հրապարակային բանավեճի էինք հրավիրում, հրաժարվում էր, իր պատվից ցածր էր համարում։ Բանից պարզվում է, որ Արայիկ Հարությունյանը ոչ այլ ոք է, քան տրոյական ձի Հայաստանի համար, որ ներդրված է ու որի նպատակն է պարզապես քանդել հայ ժողովրդի ազգային ինքնատիպությունը ու եթե կա նրան աջակցող անձ, նույնքան մերժելի է նաեւ այդ անձը»,-նշեց նա:

«Մարդը երիտասարդության հարցերով նախարարն է եւ երիտասարդներին տրված բնորշումը․․․ ընդհանրապես նրա՝ հայերեն արտահայտելու ձեւը տեսեք»,-նշեց նա։

Պնդումներին, թե ակտիվիստների մեջ շատ են նախկին իշխանությունների աջակիցները, Մինասյանն արձագանքեց․ «Եթե մարդիկ ցանկանում են դժգոհություն հայտնել այդ քաղաքականության վերաբերյալ, ինչու եք պիտակավորում, նախկիններից են, այս խմբից են, այն խմբից են»։

Արայիկ Հարությունյանի այն փաստարկները, որ ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանի օրոք դպրոցները կուսակցականացվում էին, քաղաքականացվում էր բուհական համակարգը, կրթական համակարգը, Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ կոռուպցիա է եղել,  Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Արայիկ Հարությունյանին պետք է պատասխանատվության ենթարկել իր արտահայտած այդ մտքերի համար։

Ինչ վերաբերում է քաղաքականությանը, Լեւոն Մկրտչյանն օրերս հայտարարեց, որ պատրաստ է բովանդակային բանավեճի: Դե եթե այդքան ցանկություն կա, այդքան վստահ է իր ուժերին, դե թող բանավեճի: Երբ մարդը մտնում է իր պատյանի մեջ ու իրեն թվում է, թե չորս կողմը այլեւս այնպիսի օդ է, ինքը կարող է ամեն ինչ անել, օդում կարող է ամեն ինչ ասել: Հիմա ինքը կարող է գնա, Տիգրան Մեծից գա, ես էլ կարող եմ ասել՝ Արայիկ Հարությունյանն ո՞վ էր մինչեւ հեղափոխությունը, ո՞ւմ ֆինանսավորմամբ է կրթություն ստացել»։

ՀՅԴ նախարարի օրոք բուհերի քաղաքականացված լինելու մասին պնդմանը ՀՅԴ ԳՄ անգամը պատասխանեց . «Եթե օրենքով նախատեսված խախտումներ են տեղի ունեցել, դրա համար պատասխանատվության հստակ մեխանիզմներ կան, փոխարեն սպառնալիքների, թող կոնկրետ հանդես գա: Բանավեճի պատրաստ ենք, քրեականով պետք է գործ անի, հակառակ դեպքում իր նկատմամբ պետք է հարուցվի, ի վերջո կրթական քաղաքականության մեջ ինքը ի՞նչ է արել, բացի արատավորելուց: Ուսուցչի արժանապատվությունն է վիրավորում՝ դուք անգլերեն չգիտեք եւ այլն, ս՞ա է նախարարի դաստիարակությունը»:

Հայտնի է Արցախում համապետական ընտրությունների օրը Ում հետ կհանդիպի Թրամփը Դավոսում Անցած շաբաթ գրանցվել է 129 արտակարգ դեպք. զոհվել է մեկ, փրկվել՝ 7 քաղաքացի Արագածոտնի մարզում վագոն-տնակ է այրվել. 9 հոգանոց ընտանիքն անօթեւան է մնացել (ֆոտո) Կոչ ենք անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը. Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել ԵՄ-ը ցանկանում է օտարերկրյա ներդրումների պաշտպանության հարցում համաձայնության հասնել Չինաստանի հետ Գլոբալ կորպորատիվ վարկային համակարգը անհրաժեշտ է վերանայել․ Թիմ Կուկ 80-անց կինը Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում եւ 2019 թվականի «Բենթլի» էր բերում իր հետ. Շուշան Ներսիսյան Արագածոտնի մարզում 24 տոննա ցորենով բարձված КамАЗ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է N զորամասի գումարտակներից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիայի» վրա. Tert.am ՃՈ-ն հունվարի 13-ից 19-ը պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 131 մեքենա ՀՀ-ում կարելի կլինի հանրաքվե անցկացնել՝ 25 հազար ստորագրություն հավաքելով. քննարկում խորհրդարանում Տասը պետական մրցանակ կսահմանվի Հայաստանում. պատգամավորները քննարկում են նախաձեռնությունը ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (ֆոտո) ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը Իրանը կարող է դուրս գալ ՄԶՉՊ-ից. Զարիֆ Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. նրան կընդունի նաեւ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով
website by Sargssyan