Գարեգին Բ-ն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին

Նոյեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին՝ անդրադառնալով Վատիկանի և Հայաստանի Հանարապետության միջև ձևավորված ջերմ կապերին ու գործակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն առավել ջերմացել են ու զորացել: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Հռոմի Հովհաննես-Պողոս Բ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելություններին Հայաստան:

Խոսելով Քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և սերտ համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ ներկա ժամանակահատվածում եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն միասնական  ջանքերով և գործնական քայլերով: Այս առումով, Նորին Սրբությունը բարձր գնահատեց Մայր Աթոռի և Սուրբ Աթոռի միջև ամուր հոգևոր և մշակութային կապերի առկայությունը՝ նշելով, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցությունն առավել արդյունավոր դարձնելու տեսանկյունից:  

Իր հերթին, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը ևս ուրախություն հայտնեց հանդիպման առիթով և անդրադարձավ Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` նշելով, որ այս այցը ևս մեկ քայլ է Հայաստանի և Վատիկանի միջև զարգացում ապրող երկկողմ  հարաբերությունների ուղղությամբ։  Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս  Պապի ջերմ ողջույնները:

Հանդիպման ընթացքում  անդրադարձ կատարվեց  նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, քրիստոնեական արժեքների և պատմամշակութային ժառանգության պահմանման ու այլ խնդիրներին: Կողմերը կարևորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միասնական ներդրումն աշխարհում խաղաղության պահպանման գործում:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր ջերմ ողջույնները փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` մաղթելով, որ Աստված միշտ զորեղ պահի Կաթոլիկ Եկեղեցին, նրա սպասավորներին և հավատացյալներին:

Հանդիպմանը ներկա էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը:

Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը Նիկոլ Փաշինյանը Աննա Մազմանյանին փոխնախարար է նշանակել Գիտե՞ք, թե նարդու քանի տեսակ կա աշխարհում.«Փաստ» Հայաստանի տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը «Գլոբալ Կրեդիտ»-ի դեմ դիմումը՝ ՀՀ Կենտրոնական բանկում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Ֆրեյդն իր բնա­կա­րա­նում իրա­կա­նաց­րել է էֆ­թա­նա­զիա, պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­վել է «Յան­դեքս» որո­նո­ղա­կան հա­մա­կար­գը.«Փաստ» Նավալնիին դուրս են գրել բեռլինյան «Շարիտե» կլինիկայից Տարբեր ոլորտներում ձախողումների պատճառը պաշտոնյաների անփորձությունն ու անփույթ գործելաոճն է Վա­նա­ձո­րի կեր­պար­վես­տի թան­գա­րա­նում կկա­յա­նա լո­ռե­ցի նկա­րիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դե­սը.«Փաստ» Հայերենն ու հայագիտությունը կդասավանդվեն օտարերկրյա 10 ուսումնական հաստատություններում Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել ԵՊՀ դասախոսը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմին Մե­ծա­մո­րի ատո­մա­կա­յա­նի շուրջ իրա­վի­ճա­կը բար­դաց­նում է հենց Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը. հե­րո­սա­կան ան­ցյա­լ, վստահ ներ­կան, մշուշոտ ապա­գա.«Փաստ» Տեսանյութ Արմավիրի մարզում տեղի ունեցած չարաբաստիկ վրաերթից. հետիոտնը տեղում մահացել է Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել դատարանի բակում Բլումբերգը նախագահական ընտրություններից առաջ 16 մլն դոլար կվճարի 32 000 հանցագործի ընտրելու իրավունքի վերականգնման համար Օրվա խորհուրդը Վերահսկողությունը՝ մեկ համապարփակ օրենքի շրջանակներում.«Փաստ» Հայտնի է Նիդերլանդների հավաքականի նոր գլխավոր մարզիչի անունը «Ապ­րան­քը չի վա­ճառ­վում, ավել­ցուկ է մնում».«Փաստ»
website by Sargssyan