Սիլվա Հակոբյանի զբոսանքը դստեր հետ
LifestyleԵրգչուհի Սիլվա Հակոբյանը, որն ամիսներ առաջ մայր է դարձել, կիսվել է ընտանեկան լուսանկարով։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին լուսանկար է հրապարակել դստեր՝ Միլայի հետ զբոսանքից։ Երիտասարդ մայրիկը պատկերված է աշնանային գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սիլվա Հակոբյանը ջինսե տաբատ է կրում, բաց գույնի բլուզ եւ սպորտային կոշիկներ։ «Բնություն», «մաքուր օդ»,- այդ հեշթեգերն է օգտագործել երգչուհին՝ գրելով. «Իմ Մանուկյան Միլայի հետ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Սիլվան գրկել էր փոքրիկին։ Երգչուհին մեղմ ու ջերմ լուսանկարին կից գրել էր․ «Ու թող ողջ աշխարհը սպասի»։ Սիլվայի գրառմանն անմիջապես արձագանքել էին հետեւորդները՝ գրելով բազում դրական ու ջերմ խոսքեր։
Առավել մանրամասն՝ այստեղ