Մեկնարկում է «Կին» միջազգային 16-րդ կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 11-ին մեկնարկում է «ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 15-ը:

Փառատոնն արդեն 16 տարի ցուցադրում է աշխարհի ամենատարբեր կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը` հայ եւ արտասահմանցի կին կինոռեժիսորների միջեւ հանդիսանալով փորձի փոխանակման հարթակ։ Այս տարի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի 65 ֆիլմ` 13 երկրից, որոնք ընդգրկվել են փառատոնի ծրագրերում: Փառատոնը ներառում է՝ Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային, Հյուրերի ծրագրերը, Բրիտանական խորհրդի «Կինոժապավեն՝ իրականությունից», «Կանացի հայացք» կանադական կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերը:

Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաեւ Մարգարեթ ֆոն Տրոտտայի «Փնտրելով Ինգմար Բերգմանին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակում, իսկ ռետրոսպեկտիվ ցուցադրությունը նվիրված է Անյես Վարդայի հիշատակին: Ծրագրի շրջանակում կցուցադրվի նաեւ նրա հայտնի «Կլեո 5-ից 7-ը» ֆիլմը: Փառատոնի միջազգային հյուրերն են՝ կանադական «Կանացի հայացք» կինոփառատոնի տնօրեն Լեսլի Անն Կոլսը եւ սցենարիստ Անաստասիա Գորյունովան` Ռուսաստանից։

Փառատոնի ժյուրիի անդամներն են` Լեսլի Անն Կոլս (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի տնօրեն, Կանադա), Կարինե Վերդյան (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա), Ելենա Շուվաեւա (գրող, Ռուսաստան/Հայաստան), Ռաֆֆի Նիզիբլյան (պրոդյուսեր, Հայաստան), Անաստասիա Գորյունովա (սցենարիստ, Ռուսաստան):

Կինոփառատոնի ավարտին հաղթողներին կշնորհվեն հետեւյալ մրցանակները` «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ», մրցանակ՝ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի կողմից, մրցանակ` Մոսկվայի տան կողմից, մրցանակ` Անկախ կինոգործիչների ակումբի կողմից, դիպլոմներ:

Փառատոնի հովանավորներն են` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Կանադայի եւ Ֆրանսիայի դեսպանատները, Գյոթե կենտրոնը Երեւանում, Բրիտանական խորհուրդը, Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը Երեւանում, Մոսկվայի տունը:

Կինոփառատոնի ցուցադրությունների մուտքն ազատ է։

«ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, իսկ փակման արարողությունը` նոյեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (հասցե՝ Մելիք Ադամյան, 2/2)։

Կից ներկայացվում են կինոփառատոնի ծրագիրը եւ ազդագիրը:

«Գոնե Սեյրան Օհանյանի հետ կարողանում էինք խոսել». սևազգեստ մայրերը կրկին բողոքում են (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքարկմամբ Վերաքննիչ դատարանի նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին Մեկնարկել է ՖԱՖ անդամ Երվանդ Իսմաիլյանի դատը Ինչո՞ւ եք արտահերթով ափալ-թափալ այս նախագծերը բերել․ Գորգիսյանը՝ Ֆինանսերի նախարարի տեղակալին (տեսանյութ) Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը նշանակվեցին Հանրային խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է Դեկտեմբերի 14-ից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, Տավուշում և Սյունիքում կհասնի +18․․․+20 աստիճանի. Սուրենյան Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ․ ՈՒՂԻՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Երև­ա­նում բաց­վել է «Մոսկ­վա» կի­նո­թատ­րո­նը, հայ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հրա­ժար­վել են մաս­նակ­ցել հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին Նժդե­հին ուղղ­վող նման մե­ղադ­րանք­նե­րը սխալ հաս­ցե­ով են. ավե­լի լավ է՝ նախ գնալ գրա­դա­րան Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց «Մենք՝ հա­յերս, շատ հա­ցա­կեր ենք». Դա­վիթ Պի­պո­յա­նը՝ ճիշտ սննդա­կար­գի կա­րև­ո­րու­թյան մա­սին․ «Փաստ» Օրվա խորհուրդը Ավե­լի շատ հող, քան բնա­կա­րան. ան­շարժ գույ­քի շու­կան ու բարձ­րա­ցող գնե­րը․ «Փաստ» ՃՏՊ Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ Աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­ման մա­սով իրա­վի­ճա­կը բար­վոք չէ. իշ­խա­նու­թյու­նը խու­սա­փում է կոնկ­րետ ցու­ցա­նիշ­ներ նշել. «Փաստ» Պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա­յից գցե­լու տար­վա չեմ­պի­ոն. վաղ թե ուշ հա­սա­րա­կու­թյու­նը հենց Փա­շի­նյա­նից է հաշ­վետ­վու­թյուն պա­հան­ջե­լու. «Փաստ» «Դա­տա­ի­րա­վա­կան հա­մա­կար­գը վե­րած­վում է քա­ղա­քա­կան հար­ցեր լու­ծե­լու գոր­ծի­քի». «Փաստ» Պետական պարտքը կավելանա ևս 131 մլն եվրոյով. «Փաստ» Վարկանիշային ցուցանիշներն անհանգստացնող են. «Փաստ»
website by Sargssyan