Ինչպե՞ս է առաջացել թերմոս ստեղծելու գաղափարը

24 ժամ հաստատուն պահող անոթ է։ 

Իսկ որտեղի՞ց է մեր կյանք մտել «թերմոս» բառը և ամուր նստել մեր կենցաղում: 

Թե ով է այն մարդը, որն առաջինն է այդ անոթին տվել թերմոս անունը, հայտնի չէ: Այնուամենայնիվ, եթե մտածենք այն մասին, որ ջերմաստիճանը պահպանող այդ անոթի անունը համընկնում է անգլիական «THERMOS» ընկերության անվան հետ, որոշ բաներ պարզ են դառնում: 

Պարզվում է ամենակարևորը` «թերմոս» սովորական բառը առաջացել է «Թերմոս» հատուկ անունից: Թերմոսների պատմությունը սկսել է շոտլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Ջեյմս Դևարը 1892 թվականին, երբ գիտական հասարակության դատին է ներկայացրել կրկնակի պատերով հետաքրքիր մի անոթ, որի պատերի միջև գտնվող ծավալից օդը դուրս էր մղված: 

Ինչի՞ համար էր արհեստականորեն վակուում ստեղծվել: 

Պարզվում է, որ ստեղծված վակուումի պատճառով արտաքին պատերի ջերմաստիճանը դանդաղ է ազդում անոթի ներքին բաղադրության ջերմաստիճանի վրա, քանի որ նրանց միջև չկա ջերմությունը փոխանցող մատերիա: 

Հետևաբար, վստահորեն կարելի է փաստել, որ անոթի մեջ լցվող հեղուկը, անկախ արտաքին ջերմաստիճանից, երկար ժամանակ կպահպանի իր ջերմաստիճանը: 

Այնուամենայնիվ, գործնականում «Դևարի անոթի» սկզբունքով պատրաստված ջերմամեկուսիչ տարաները ամբողջականորեն չեն պահպանում ներքին անոթի ջերմաստիճանը, քանի որ երկու անոթները գործնականում ի վերջո միաձուլվում են միմյանց հետ, որն էլ հենց հնարավոր է դարձնում ջերմափոխանցումը: 

Բայց THERMOS- ի ինժեներների համար սա անլուծելի խնդիր չէր, և նրանք հաղթահարել են դա: Ընկերությունը մշակել է բազմաթիվ եզակի տեխնոլոգիաներ: Իր կառուցողական գտածոների և տարբեր հատուկ նյութերի օգտագործման շնորհիվ THERMOS-ի արտադրանքը գրեթե մրցակիցներ չունի: Այն ժամանակ ո՛չ Դևարը և ո՛չ էլ գիտական համայնքը չէին կարծում, որ նոր գյուտը լայնորեն կօգտագործվի առօրյա կյանքում: 

Ապրանքների արդյունաբերական արտադրության մեջ «Դևարի անոթի» սկզբունքի օգտագործման արտոնագրային իրավունքը կարողացել է գրանցել Ռեյնոլդ Բերգերը 1904 թվականին: Նա հարմարավետության համար կատարելագործել է «Դևարի անոթը»՝ այն ծածկել մետաղական պատյանով, ստեղծել հերմետիկ կափարիչ և անգամ արտաքին կափարիչբաժակ: 

Ապա Բերգերը մրցույթ է հայտարարել նոր հայտնագործության արտադրության ապրանքային նշանը որոշելու համար: Հաղթել է Մյունխենի մի բնակիչ, որը առաջարկել է Тhermos անվանումը (հուներեն therme տաք): Բերգերը հիմնել է Тhermos Gesellschaft m.b.H. (Тhermos GmbH) ընկերությունը, որը 1904 թվականի մարտից սկսել է գործել և արտադրել ներկայումս մեզ շատ ծանոթ թերմոսները:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սամանտա Փաուեր Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր»․ Մամեդյարով Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, չի կարողացել թաքցնել արցունքները Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում Ոստիկանները երեք միլիոն դոլար են գտել խոզի հում թիակներով տակառի մեջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա.«Փաստինֆո» ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը Թունավորում` Փարաքարում ԱԺ պատգամավորները հավանության են արժանացրել ավելի քան 120 մլն եվրոյի վարկային համաձայնագրերի վավերացումը Ազգային ժողովը հավանություն տվեց մի շարք օրենսդրական փոփոխությունների Հայաստանին կտրամադրվի 45,8 մլն եվրո վարկ. ֆիննախ Կալանավորված կոռուպցիոներների բացակայությունը ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում մտորելու տեղիք է տալիս. իրավապաշտպան ՀՀ-ի հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Դոլարի փոխարժեքը նվազել է Կարդացեք հայ գրականություն, այն կարդալու համար է, ոչ թե Կիբեռնետիկայի ֆակուլտետում դասավանդելու․ Փաշինյան Արտակ Դավթյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ «Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար»
website by Sargssyan