Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ» «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ» Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ» Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ» Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ» Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»


«Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ

Միջազգային

iz.ru-ն «Հայկական ողբերգություն. ինչո՞ւ է երկրի իշխանությունը արգելափակում դատարանների և ԶԼՄ-ների աշխատանքը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի դատարանը արդեն երրորդ անգամ մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և գրավով ազատ արձակելու միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահին սահմանադրական կարգը տապալելու և 3 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեղադրանք է ներկայացվել դեռևս 2018 թվականի հուլիսին: Այնուամենայնիվ, նշենք, որ Հայաստանի նախկին նախագահին արդեն երկու անգամ դատավորները բաց են թողել, և, որպես հետևանք, ուժայինները «զբաղվել» են այդ դատավորներով: 

Օրինակ՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում «ծառայողական կեղծիք» իրականացնելու մեղադրանքով: Բարձրագույն դատական խորհուրդը նախաքննության ընթացքում կասեցրել է դատավոր Գրիգորյանի լիազորությունները՝ Քոչարյանի գործով դատը վարելու առումով: 

Դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնել է «Իզվեստիային», որ ներկայումս կա գործ, բայց չկա հանցանք, և արդյունքում քանի դեռ ընթանում է նախաքննություն, դատավորի լիազորություններն ընդհանրապես դադարեցված են: 

Ըստ էության, քննիչները կատարել են գլխավոր առաջադրանքը՝ գործից հեռացրել են ոչ ցանկալի դատավորին: Նմանատիպ գործընթաց է իրականացվում նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, որի հանդեպ հոկտեմբերի 17-ին խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել «իշխանության զավթում» մեղադրանքով, այսինքն՝ Թովմասյանը դարձել է Սահմանադրական դատարանի նախագահ օրենքի խախտումով: 

Բանը հասել է նրան, որ հարցաքննության են կանչել անգամ Թովմասյանի անչափահաս աղջիկներին և ծերունի հորը: 

Բանն այն է, որ ՀՔԾ-ի ուշադրությանն է արժանացել Թովմասյանի հայրական տունը: Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, «Իզվեստիային» պատմել է, որ հավանաբար քննիչները ենթադրում էին, որ իր տունը կլինի դղյակ, իսկ ավտոտնակում՝ առնվազն Range Rover, բայց պարզվել է, որ տունը փոքրիկ է, իսկ մեքենա չկա, և հիմա քննիչներն ընկած ամբողջ գյուղում են թանկ ամենագնաց փնտրում: 

Հայաստանում մամլիչի տակ է հայտնվել նաև մամուլը: 

Հայաստանի լրագրողների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է, որ երկրի իշխանությունն ուղղակի ցուցում է տալիս, թե որ լրատվամիջոցը կարելի է կարդալ, իսկ իշխանություններին ոչ լոյալ ԶԼՄ-ներին պաշտոնական միջոցառումներին ներկայանալու հավատարմագիր չեն տալիս, չնայած, ըստ օրենքի, լրագրողին պետք է տեղեկատվությունը հասանելի լինի: 

Ըստ Սեյրանյանի, պատգամավորները, նախքան հարցերին պատասխանել ը, սկզբից հետաքրքրվում են, թե որ լրատվամիջոցն է ներկայացնում տվյալ հարց տվող լրագրողը, և եթե նա սև ցուցակում գտնվող լրագրող է, չեն պատասխանում հարցին: 

Բացի դա, հեղափոխությունից հետո անցած մեկուկես տարվա ընթացքում արդեն իսկ ԶԼՄ-ների հետ կապված չորս ռեզոնանսային գործեր են եղել: 2019 թվականի սեպտեմբերի 28-ին բլոգեր Նարեկ Մութաֆյանը ձերբակալվել է դատարանին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով: 

Բանն այն է, որ նա և իր ընկերը՝ օպերատոր Սարգիս Օհանջանյանը, փորձել են հարցազրույց ձայնագրել Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի հետ: 

Ավելի ուշ այդ երկուսին ներկայացված մեղադրանքը փոխվել է «արդարադատության իրականացման խոչընդոտում» մեղադրանքով, որը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում: 

Նարեկ Մութաֆյանի քույրը «Իզվեստիային» հայտնել է, որ իր եղբայրը անգամ չի մոտեցել դատավորին և չի էլ փորձել նրան վիրավորել, այլ ընդամենը տվել է այն հարցը, որը հետաքրքրում է Հայաստանի բնակչության 90%-ին՝ արդյո՞ք Դանիբեկյանը վարչապետի նշած՝ «պատերի տակ վնգստացող» դատավորներից է: 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Իզվեստիային» պատմել է, որ հայերը ավանդաբար համախմբված ժողովուրդ են, քանի որ Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են, բայց վերջերս տեղի է ունենում հասարակության սուր տարանջատում, միաժամանակ խոսքի ազատության վրա ճնշումը ստիպում է լրագրողական համայնքին համախմբվել: 

Չնայած այս ամենին, Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը «Իզվեստիային» հայտնել է, որ ոչ բռնի հեղափոխությունից հետո Հայաստանում խոսքի ազատության ամենաբարձր մակարդակն է: 

Իսկ ահա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համաձայն է այն կարծիքին, որ հասարակության՝ յուրայինների և հակառակորդների բաժանում իրոք առկա է, բայց ասել, որ առկա է հասարակության երկատվածություն, ճիշտ չէ: 

Փորձագետները գտնում են, որ ցանկացած հեղափոխությունից հետո կադրային փոփոխությունը՝ սկսած փորձագետներից, դատավորներից և վերջացրած կառույցների ղեկավարներով, անխուսափելի գործընթաց է, և պետք է ըմբռնումով մոտենալ: 

Նշենք, որ նման գործընթացներ եղել են և՛ Վրաստանում, և՛ Ուկրաինայում: Այնուամենայնիվ, ըստ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի, երկրի նախկին ղեկավարի կողմնակիցների վրա մեծ ճնշում է գործադրվում: Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոնը ևս պատմել է «Իզվեստիային», որ ճնշումներ իրոք առկա են, և դա բուլլինգն է համացանցում, բիզնեսների մշտական ստուգումները, պայմանագրեր կնքելուց հրաժարվելը և այլն: 

Նա նաև նշել է, որ իր հոր առողջությունը լավ է, և նա մեկուսարանում շարունակում է իր աշխատանքը գրքի վրա: Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, «Իզվեստիայի» հետ զրույցում հայտնել է, որ չի պատրաստվում հետագայում վրեժ լուծել ներկա իշխանությունից: 

Նա պատմել է նաև, որ 1998 թվականին իր՝ իշխանության գալուց հետո եղել է նախկին իշխանություններին պատասխանատվության ենթարկելու հասարակական պահանջ, բայց ինքը չի գնացել դրան, քանի որ սովորություն չունի պայքարել անցյալի հետ, և պետք է նայել առաջ: 

Քոչարյանը նաև նշել է, որ չի կարող անմասն մնալ այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում, քանի որ ներկայումս հասարակությանը բաժանել են սևերի և սպիտակների, ինքը պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն, իսկ ընտրություններում հաջողության դեպքում անպայման կլինի «ամենաներողամիտը», քանի որ համարում է, որ «անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան»:

Կամո Խաչիկյան

«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Կենդանակերպի այս նշանների ֆինանսական գործերը դեպի լավը կգնան Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Աֆղանստանի ՊՆ-ն տեղեկացրել է թալիբների կողմից Պակիստանի ռազմակայանների գնդակոծման մասին Կանդայի վարչապետը խոստովանել է, որ ամեն օր մտածում է հրաժարականի մասին ՀՀ որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Կիևը մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Արշակ Կարապետյան Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվելՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Ջուր չի լինի Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանը լքել և չի վերադարձել ավելի քան 7,800 արցախցի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բեռնատարների համարՀաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե ՀովհաննիսյանՊահանջում ենք գործող իշխանություններից վերջ դնել մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը․ Ավետիք Չալաբյան Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է եւ վերջ. Էդուարդ ՇարմազանովԱրշակ Կարապետյանի նոր բացահայտումներն ու վարչապետի անհեթեթ հատարարություններին արձագանքըՈսկեպար-Բաղանիս հատվածում որոշվում է մեր երկրի ճակատագիրը․ Ավետիք Չալաբյան Թշնամուն զիջելու տարածք չունե՛նք. «Հայաքվեն» Բաղանիս գյուղում է. ՈւՂԻՂ Շուտով Ցեղասպանության հիշատակումը հավասարազոր է լինելու Ստամբուլում ամեն ապրիլի 24-ին «համատեղ ցավի» հիշատակման լոկալ արարողության. Դավիթ Սարգսյան Լատվացիները 700 մլն եվրո կներդնեն Լատվիայի արևային էներգիայի պարկերումԹուրքիան չի հրաժարվելու «Զանգեզուրի միջանցքի» պահանջներից Տիգրան Ավինյանը հետևել է Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող բարեկարգման աշխատանքներինՍպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով. Եղանակը Հայաստանում Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչների բախտը կբերի սիրո մեջ Չենք ճանաչում ՌԴ կողմից Ղրիմի բռնակցումը․ Թուրքիայի ԱԳՆ ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում ՀՀ ներկայացուցիչներ չկանԱլիևը Նիկոլի գլխին «պայթեցրեց» Դուշամբեի վերելակում հողերը հանձնելու պայմանավորվածությունը․ ՀամբարյանԱրթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ