Սուրեն Պապիկյանը կարևորել է ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնության քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԳԴՀ Տնտեսական համգործակցության և զարգացման նախարարության Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պատասխանատու Կարին Յահր դե Գերեռոն, ԳՄՀԸ(GIZ)-ի hայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, Գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Ֆայգելը, Հայաստանում KfW բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և գերմանական KFW բանկի ծրագրի ավագ համակարգող Բելլա Անդրեսայանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվության ծառայությունից։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնության քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել, որ կողմերի միջև երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքում ձևավորված նոր հնարավորությունները թույլ են տալիս բազմաոլորտ հաջողություններ արձանագրել։

Անդրադառնալով ՀՀ վարչատարածքային բարեփոխումների գործընթացին՝ նախարարը բարձր է գնահատել «Արդյունավետ տեղական կառավարում Հարավային կովկասում» ծրագրում ԳՄՀԸ(GIZ) և միջազգային այլ կազմակերպությունների դերակատարումը և համայնքների տնտեսական ներուժի և կարողությունների զարգացման գործում վերջիններիս ցուցաբերած աջակցությունը։

«Հաշվի առնելով, որ վարչատարածքային բարեփոխումները ՀՀ-ում նոր փուլ են մտնում, մեզ համար կարևոր է այս համագործակցության շարունակականությունը և արդյունավետության բարձրացումը»,- նշել է նախարարը և հավելել, որ գարնանը սպասվող ՏԻՄ ընտրություններով կտրվի համայնքների միավորման նոր փուլի մեկնարկը, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է ավարտին հասցնել վարչատարածքային բարեփոխումների ընթացիկ փուլը։

Իր հերթին Կարին Յահր դե Գերեռոն ԳԴՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել վստահելի և արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ փոխշահավետ գործակցության վրա հիմնված ծրագրերը կշարունակվեն նաև հետագայում․ « Գերմանիան արդեն երկար տարիներ Հայաստանի հետ համագործակցում է համայնքային լավ կառավարման ոլորտում՝ գրանցելով դրական արդյունքներ հատկապես համայնքային ծառայությունների բարելավման ուղղությամբ։ Ենթակառուցվածքների զարգացման բնագավառում ևս ունենք համատեղ գործունեության երկարամյա փորձ, և այստեղ հարկ է նշել KfW գերմանական զարգացման բանկի դերը»։

Նախարար Սուրեն Պապիկյանը ևս կարևորել է КfW բանկի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ հարաբերություններում առաջնորդվում է վարկային միջոցների նպատակային օգտագործման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ արդյունքահեն աշխատանքներ իրականացնելու սկզբունքով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ջրային ռեսուրսների կառավարմանն ու ջրամբարաշինությանը, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել, սկսվել է «կապկային դատավարությունը» «Իրատես». Մի նախարարացու է՞լ չունեք. Ինչու Փաշինյանը չի կողմնորոշվում «Երթևեկությունը փորձադաշտ չէ, շատ հարցեր կապված են մարդկային կյանքերի հետ». «Փաստ» «Մեր հիմնական առաքելությունը երեխայի մուտքը մանկատուն կանխարգելելն է». «Փաստ» «Իրականացվեց էմպիրիկ մոտեցում, այնինչ սխալվելու իրավունք չունեինք ու այսօր էլ չունենք». «Փաստ» Գլոբալ առումով հայրենիք-սփյուռք հարաբերություններում էական տեղաշարժ տեսանելի չէ Կապիտալ ծախսերի թերակատարման և չօգտագործված տնտեսական ներուժի թնջուկը. «Փաստ» «Չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել». «Փաստ» Միմյանց չեն վստահում ու զբաղված են «բոչկա գլորելով». «Փաստ» ՍԴ դատավորների հարցում երկընտրանքի առջև են. «Փաստ» Ի՞նչ «դեմոմետր» ունեն իշխանությունները. «Փաստ» Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան 2 չվերթ կլինի ԳԹԿ-ն չի կարողանում հրապարակել մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները Սահմանադրությունը ոտնահարում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել «Ես տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ». Արսեն Թորոսյանը՝ փոխվարչապետին Վանեցյանի քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակը» խոցելի գործընթաց է․ Մարուքյան կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար
website by Sargssyan