Ղարաբաղի հարցում ձեւավորվում է բոլորովին նոր ասելիք.Փաշինյանի ելույթը՝ Փարիզում

Արցախի եւ Հայաստանի պատկերացումները Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նույնական են՝ հարյուր տոկոսով. այսպիսի իրավիճակ չի եղել երբեք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Փարիզում ֆրանսահայ աշխարհիկ ու հոգեւոր կառույցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը 1.5 տարվա գործունեության արդյունքում  հաջողություններ է գրանցել արտաքին քաղաքականության ոլորտում. «Այս 1.5 տարվա գործունեությունից հետո կարող եմ մեր կառավարության անունից ասել, որ մենք շոշափելի հաջողություններ ունենք նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում։ Ղարաբաղի հարցում ձեւավորվում է բոլորովին նոր ասելիք եւ բովանդակություն, ինչը շատ ուղիղ կապ ունի Ղարաբաղի հարցի իրական ասելիքին եւ բովանդակությանը։ Ինձ համար զարմանալի է, որ միջազգային հանրությունը, այնուամենայնիվ, կորցրել է Ղարաբաղի հարցի բովանդակության մասին պատկերացումը, եւ դա համատարած ներկայացվում է որպես տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»։

Վարչապետն անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի հայ համայնքին եւ նրա կարեւորությանը. «Մեր կառավարության նպատակը հենց այսպիսի իրավիճակ ստեղծելն է, երբ  Հայաստանը որպես պետություն, ոչ միայն ֆորմալ առումով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունեցող մարդկանց ներկայացուցիչն է, այլեւ ամբողջ հայության ներկայացուցիչն է։ Եվ դա է այն վճռական գործոնը, որ պիտի մեզ թույլ տա իրական փոփոխություններ մտցնել մեր ժողովրդի ճակատագրի մեջ, եւ այդ պատմական ճակատագիրը հանել արատավոր ցիկլից։ Երբ մեր բախտը բերում է, աշխարհաքաղաքական հանգամանքները նպաստավոր են, ունենում ենք պետականություն ու հաջողություն, երբ փոխվում է աշխարհաքաղաքական միջավայրը, կորցնում ենք այդ ամենը։ Մեր խնդիրն է դուրս գալ այդ ցիկլից։ Եվ ես 1.5 տարի լինելով ՀՀ վարչապետ, կարող եմ վստահ ասել, այո, այսօր մենք քայլ առ քայլ դուրս ենք գալիս այդ ցիկլից»։

Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է սահմանին տիրող դրությունը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով «Որոշ առարկաներ կմիավորվեն, բայց բովանդակության մեխանիկական կրճատում չի լինելու»․ Անափիոսյան Գողության կասկածանքով բերման ենթարկվածը խոստովանել է նախկինում կատարած ևս 33 հանցադրվագ Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ Մամուլի հաղորդագրություն (Տեսանյութ) 20 մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. դատախազություն Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման դեպք « Սկզբում մտածեցի, որ երեխան չի դիմանա թռիչքին, բայց ...». Սիլվա Հակոբյանը Կրեմլի դահլիճում հանդես է եկել դստեր` Միլայի հետ Դավութօղլուի հիմնած կուսակցության լիդերներից մեկը հայ է Կյանքից հեռացել է աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը «Գ.Ծառուկյան» հիմնադրամն Արմավիրի մարզում անցկացրել է հերթական սոցիալական ծրագիրը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նում տե­ղի են ունե­ցել զանգ­վա­ծա­յին հո­սան­քազր­կում­ներ Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ջա­նադ­րա­բար հար­ված­նե­րը հե­ռաց­վում են Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նից Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է. «Փաստ»
website by Sargssyan